Արցախը համայն հայության, կրոնական տերմինով ասած՝ խաչն է․ Արցախի թեմի առաջնորդ

30.08.2024 22:58
643

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը սեպտեմբերի 2-ին նախ կայցելի Եռաբլուր՝ իր խոնարհումը բերելու հայրենիքի նահատակված տղաների հիշատակին, այնուհետև կգնա Արցախի ներկայացուցչություն՝ խոսելու ու շփվելու այն հայերի հետ, ովքեր այդ օրը կգնան այնտեղ։

«Մենք այս պահին Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառում ենք անցկացնում Արցախի թեմում, իսկ արդեն սեպտեմբերի 2-ին կգնանք Արցախի ներկայացուցչություն։

Արցախի անկախությունը եղել է ու մեզ համար կմնա՝ որպես սրբազան առաքելության ջանքերի շնորհիվ ձեռք բերված մի գաղափար։ 1980-ականներից սկսած մեր զավակներն այդ գաղափարի համար պայքարեցին ու անկախացան՝ կառուցելով պետականություն։

Արցախի անկախությունը մեզ համար հոգևոր գանձ է, որի շուրջ մենք պետք է շարունակենք մտածել, թե ինչպես կկարողանանք կրկին այն վերարժևորել, ողջ հայությունը պետք է համախմբվի հենց այդ գաղափարի շուրջ։ Այսօր պետք է նաև, որ Հայաստանի պետականությունը նախ պաշտպանվի»,-168.am-ի հետ զրույցում նշեց սրբազանը և շարունակելով միտքը՝ նկատեց.

«Եթե Արցախի պետականությունն այսօր կորցնենք, կամ այն լուծարվի, թեև որևէ մեկն իրավական ու բարոյական իրավունք չունի գնալու այդ քայլին, քանի որ Արցախն անկախացել է ժողովրդի քվեով, ու ժողովուրդը կարող է իր ստեղծած պետականության ճակատագիրն ինքը որոշել։ Արցախը համայն հայության, կրոնական տերմինով ասած՝ խաչն է»։

Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի բնորոշմամբ, այն մարդիկ, որոնք Արցախը համարում են «գլխացավանք» ու «բեռ», այդ մարդկանց համար Արցախը և նրա խաչը հիմարություններ են։ Իսկ նրանք, որոնք Արցախը համարում են զորություն, նրանք Արցախն ազատագրողներն են՝պայքարողներն ու վերակառուցողները։

«Հիմա յուրաքանչյուրս մեզ համար որոշում ենք՝ Արցախը զորությո՞ւն է, փրկությո՞ւն, թե՞ «գլխացավանք»։ Մենք՝ որպես ժողովուրդ, պետք է կանգնենք, վերագտնենք մեր խաչը և դրա միջոցով՝ մեր ազգային ներուժը։ Միայն դրանով կարող ենք դառնալ վկան այն մեծ տեսիլքին, որ ազգովի պետք է վերադառնանք դեպի խաչին՝ տիրոջ զորակցությամբ։ Կրկնում եմ՝ սեպտեմբերի 2-ը մեզ համար շատ կարևոր է, ազգովի պետք է նշենք Արցախի անկախության օրը»,-եզրափակեց Արցախի թեմի առաջնորդը։

https://www.tert.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34