Արծվիկ Մինասյանը իրանցի խորհրդարանականների հետ քննարկել է Մեղրու ազատ տնտեսական գոտու լիարժեք գործարկմանն առնչվող հարցեր

31.08.2018 23:17
1109

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության  Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կայացել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիիի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՏԶՆ նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, այլ պատասխանատուներ։

Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել դեսպանին հանդիպման նախաձեռնության համար և նշել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու մեծ ներուժ կա ու իրանցի խորհրդարանականների հետ հանդիպումը հաստատապես նպաստելու է ոլորտում շատ հարցերի լուծմանը։ Հյուրերին նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռամազան Ալի Սոբհանիֆարը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, խոսել է իրանցի գործարարների համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի մասին։ Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, Մեղրու ազատ տնտեսական գոտու լիարժեք գործարկմանը, էներգետիկայի, զբոսաշրջության, բեռնափոխադրումների, ներդրումների խթանմանը և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են քննարկված հարցերը գործնականի վերածելու և հետևողական աշխատանքի պատրաստակամությունը։

aysor.am

 

 

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11