Արթուր Աղաբեկյան. «Մեր բանակն ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի ամուր պաշտպանության, ինչու չէ՝ նաեւ հակահարձակման»

26.01.2017 10:56
2265

Արցախի սահմանին տիրող իրավիճակի, դրանով պայմանավորված ընդհանուր մթնոլորտի, ինչպես նաեւ հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ զրուցեցինք ԼՂՀ փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ:


- Պարո՛ն գեներալ, վերջին շրջանում սահմանամերձում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Ձեր գնահատականը:

- Ղեկավարներս, հրամանատարներս, գեներալներս, եւ առհասարակ ռազմավարական որոշում կայացնողները պետք է ուժ գտնեն եւ միշտ անկեղծ լինեն ժողովրդի հետ: Այսօր սահմանին տիրող իրավիճակը սկիզբ է առել 1994թ. զինադադարի հաջորդ օրվանից. սա պետք է ընդունենք որպես ճշմարտություն: Պետք է ընդունենք նաեւ, որ ապրիլյան իրադարձությունները հակառակորդի երկար տարիների գործողությունների, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման շարունակությունն էին: Այսօր էլ հակառակորդը շարունակում է դիպուկահար հրացաններ, ականանետներ կիրառել եւ դեռ կշարունակի… Բարձրաձայնեմ հետեւյալը. մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ սա իր խաչն է, որ արժանապատվորեն պետք է կրի մինչեւ վերջ. յուրաքանչյուրս մեր հնարավորությունների եւ կարողությունների չափով մեր ուսը ծառայեցնենք այդ խաչին: Առաջնագծի լարվածությունը դեռեւս կշարունակվի եւ ժամանակ առ ժամանակ ավելի կսրվի: Իմ համոզմամբ՝ գոնե առաջիկա տարիներին հնարավորություն չենք ունենա պաշտպանությունից անցնել սահմանապահության: Մեր բանակն ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի ամուր պաշտպանության, ինչու չէ՝ նաեւ հակահարձակման:     

- Բաքվից ամեն օր լսվող պատերազմի հռետորաբանությանը, որ մեզ համար արդեն սովորական է դարձել, հարմարվել ենք, բայց այդ ամենը՝ մի կողմ: Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսեց Ռուսաստանի հետ ժամանակակից զենքի առուվաճառքի նոր համաձայնագրի մասին՝ մոտ 5 մլրդ դոլարի հասնող, ինչը լուրջ քննարկման առարկա դարձավ մեզանում եւ մտահոգության տեղիք տվեց: Ինչպե՞ս է ընկալվում Ադրբեջանի ղեկավարի այդ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:  

- Հաշվի առնելով, որ ուժերի հարաբերակցություն հասկացություն գոյություն ունի, առճակատող-մարտնչող երկրների հրամանատարները միշտ կատարում են հնարավորությունների համեմատում. վստահաբար կարող եմ ասել, որ Ադրբեջանը դեռ մի քանի տարի պետք է այդ տեմպերով շարունակի զինվել, որ ուժերի հարաբերակցության առումով հասնի այն աստիճանի, որ ունեցել է Հայաստանը դեռեւս 1994 թվականին: Նկատի ունեմ, որ նրանց ունեցած զենք-զինամթերքը, հեռահար հրետանին եւ մյուս զինատեսակները դեռ չեն նշանակում առավելություն, մարտական խնդրի կատարման կարողություն կամ հնարավորություն:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից զենքի առուվաճառքի վերաբերյալ համաձայնագրերին, ապա պետք է ուղղակի հետեւենք այդ գործընթացին, համապատասխան հետեւություններ անենք, ցավ ապրենք, որ մեր ռազմավարական դաշնակիցը, շատ լավ գիտակցելով, թե ում հետ գործ ունի, ժամանակ առ ժամանակ շարունակում է զենք վաճառել նրան. միգուցե դա համարենք դավաճանություն կամ միգուցե չհամարենք, դա թողնենք մի կողմ: Բայց ընդունենք՝ սա մի իրողություն է, որի հետ պետք է հաշտվենք, որից մեր քաղաքական, ռազմական գործիչները, դիվանագետները համապատասխան հետեւություններ  պետք է անեն, իսկ բանակը պատրաստ լինի կատարելու իր առաքելությունը::      

- Տեղյակ ենք Թալիշում կատարվող վերականգնողական, շինարարական աշխատանքներին, գյուղի վերաբնակեցմանը միտված քայլերին, որ մեզ հուսադրում է: Արդյո՞ք Արցախի սահմանային այլ բնակավայրերում նույնպես կատարվում են նմանատիպ աշխատանքներ:  

- Թալիշում իրականացվող աշխատանքները հատկապես ներդրումների առումով պետք է օրինակ ծառայեն: Ցավոք, նյութական սահմանափակ ռեսուրսները թույլ չեն տալիս ողջ սահմանի երկայնքով նմանատիպ աշխատանքներ ծավալել, բայց, կարծում եմ, Թալիշը հետագայում կլինի ԼՂՀ լավագույն գյուղերից մեկի օրինակը: Միայն հայրենի երկրի շենացմամբ կարող ենք մեր ժողովրդին, ողջ աշխարհին ցույց տալ, որ արցախցին, հայն իրավունք ունեն իրենց երկրում ազատ ապրել՝ վերածելով իրենց տունն ամրոցի կամ կրակակետի:

- Ձեր շնորհավորանքի խոսքը հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ:

- Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլորիս՝ հայ ժողովրդի համար նվիրական տոնի առթիվ: Նշանակալից տարեդարձի կապակցությամբ հայոց բանակին մաղթում եմ հարատեւություն, տոկունություն, ուժ, հայ զինվորին եւ զինվորականին՝ զգոնություն, համարձակություն եւ քաջություն, իսկ մեր սահմաններին՝ խաղաղություն: Տա Աստված, որ մեր բանակը մի օր պաշտպանությունից անցնի սովորական սահմանապահության սուրբ գործին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար. ՌԴ ԱԳՆ

04.06.2026 17:19

Կառավարությունն Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04.06.2026 17:15

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Հարությունյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

04.06.2026 16:54

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին

04.06.2026 16:22

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17

ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10

Մեր հայրենակցի վեցերորդ գիրքը՝ «Հուշամատյան»

04.06.2026 15:07

Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը

04.06.2026 14:49

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35