Արթուր Սամվելի Արզանյան. եւս մի նահատակ Սյունիքից

21.02.2021 14:45
7027

Արթուր Սամվելի Արզանյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 7-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Միջնակարգ կրթությունը ավարտել է 2004 թվականին՝ Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոցում։

2005 թ. զորակոչվել է հայկական բանակ։ Ավարտելով ծառայությունը, վերադարձել է Գորիս, ամուսնացել է Մարիաննա Մարությանի հետ, ունեցել են մեկ որդի։

2001 թվականին աշխատատանքի է ընդունվում ՀՀ ՊՆ N զորամասում, որպես ռադիոհեռագրող։ Մասնակցել է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմին։ 2018թ. տեղափոխվում է ՀՀ ՊՆ N հատուկ նշանակության զորամաս, աշխատում է, որպես հետախույզ։

Արթուրը ամենուր սպասված և սիրված էր, ընկերասեր էր, ընտանիքի համար օրինակելի որդի, լավ ամուսին և լավ հայր, հայրենասեր էր և միշտ պատրաստ էր իր կյանքը տալ հայրենի հող ու ջրին։

Իր ծառայության ընթացքում, բարձր ցուցանիշների և օրինակելի զինվորական կարգապահության համար, բազմակի անգամ պարգևատրվել է պատվոգրերով։

2020թ. Թուրքիայի, Ադրբեջանի և Սիրիայից բերված ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում, հենց առաջին օրը, իր զինակից ընկերների հետ մեկնում է Մեխակավան, պաշտպանելու հայրենի սահմանները։

Արթուրը զոհվեց 2020թ. սեպտեմբերի 30-ին՝ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ։

Այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 14։30 Գորիսի սգո սրահում տեղի կունենա Արթուր Սամվելի Արզանյանի հիշատակի արարողությունը։

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34