Արտուշ Ղուկասյանն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր

09.06.2016 18:07
3585

2016թ. հունիսի 9-ին Երեւանի «Double tree by Hilton» հյուրանոցային համալիրի բիզնես կենտրոնի կոնֆերանս սրահում տեղի ունեցավ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստ՝ ղեկավարությամբ ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի:

Օրակարգում Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության հարցն էր:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2016թ. ապրիլի 19-ի հրամանով հայտարարվել էր մրցույթ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար:

Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել մեկ թեկնածու՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը, ով այս տարվա փետրվարի 11-ից նույն համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն էր:

Արտուշ Ղուկասյանը խորհրդի անդամներին ներկայացրեց «Գորիսի պետական համալասարան» ՊՈԱԿ-ի զարգացման ու բարեփոխման հայեցակարգը, որի շուրջ ծավալվեց մտքերի փոխանակություն:

Այնուհետեւ տեղի ունեցավ փակ (գաղտնի) քվեարկություն, որի արդյունքներով Արտուշ Ղուկասյանը միաձայն ընտրվեց «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր:

Համալսարանի կառավարման խորհրդի նիստին մասնակցում էր խորհրդի 24 անդամից 22-ը:

Խորհրդի նիստն ամփոփեց եւ համալսարանի նորընտիր ռեկտորին շնորհավորեց ու ողջերթի խոսք հղեց Սուրեն Խաչատրյանը:

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34