Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը «Սյունյաց երկրի» մասին՝ հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ

06.10.2023 15:22
915

 

«Սյունյաց երկիր» թերթի հետ ունեցել և ունեմ լավ համագործակցություն...

Տպավորություններս և համատեղ աշխատանքից ստացած պատկերացումներս միայն դրական են ու գոհացուցիչ:

Թերթը բազմապլան է՝ անդրադառնում է տարբեր իրողությունների, վեր է հանում պատմական իրողություններ, լուսաբանում է իրականությունը:

Բայց ես հատկապես կարևորում եմ թերթի լուսավորչական նշանակությունը:

Նման գործունեության պատճառներից մեկը երևի այն է, որ մարզերում դեռևս շատ թե քիչ բարձր է մտավորականության դերը, հասարակությունը դեռ պահպանել է ընթերցելու և ընթերցանությամբ հոգևոր-մշակութային պահանջմունքները բավարարելու զգացողությունը կամ ձգտումը, որ մարզերում կա հետաքրքրություն մեր ազգային արժեքների և մշակույթի հանդեպ:

Հենց այդ հանգամանքներով էլ, կարծում եմ, պայմանավորված է «Սյունյաց երկրի» լուսավորչական մեծ նշանակությունը:

Միևնույն ժամանակ՝ նման հարթակի դերը կարևորում եմ, որովհետև այն հնարավորություն է տալիս անհամեմատ ավելի անվնաս պահել մեր հոգևոր-մշակութային-կրթական միջավայրը մարզում, քան դա կարողանում ենք անել կամ կարող էինք անել մայրաքաղաքում:

«Սյունյաց երկիր» թերթի կարևորությունն ընդգծում եմ նաև այն տեսակետից, որ իր բազակողմանի ու բազմապլան գործունեության ընթացքում հաճախ է անդրադարձներ կատարում երաժշտական մշակույթին՝ սկսած միջնադարից մինչև մեր օրեր:

Սյունիքի երաժշտական կյանքի բազմադարյա ընթացքն ամփոփելու և հանրությանը ներկայացնելու աննախադեպ արտահայտություն էր «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի այն համարը, որն ամբողջովին նվիրված էր երաժշտական Սյունիքին:

Ավելի վաղ թերթը ներկայացրել էր Գրիգոր Տաթևացու և Տաթևի համալսարանի դերը հոգևոր երաժշտության զարգացման գործում:

Տարիներ առաջ էլ հատուկ համարով ներկայացվել էր հայ աշուղական արվեստի ամենաերևելի դեմքերից մեկը՝ Գուսան Աշոտը:

Վերջերս էլ թերթային ծավալուն համարով ամփոփվել է Սյունիքի պարարվեստը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր:

Քանիցս անդրադարձներ են կատարվել երաժշտական արվեստի՝ ծագումով սյունեցի նվիրյալներին՝ Տաթևիկ Սազանդարյան, Կոնստանտին Օրբելյան, Աշոտ և Արամ Սաթյաններ, Դանիել Երաժիշտ ...

Հիմա էլ, որքան տեղյակ եմ, աշխատանքներ են տարվում Արամ Խաչատրյանին նվիրված համարի պատրաստման ուղղությամբ:

Մեծ հաջողություններ եմ մաղթում «Սյունյաց երկրի» խմբագրակազմին, պարբերականին թղթակցող հեղինակներին և շնորհավորում հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ:

Վստահ եմ՝ Հայաստան աշխարհի համար ներկայիս բարդ իրավիճակում, որի կիզակետում Սյունիքն է, մեր ժողովրդին անհրաժեշտ են այնպիսի պարբերականները, ինչպիսին «Սյունյաց երկիրն» է:

Եվս մեկ անգամ՝ շնորհավորանքս ու բարի երթի մաղթանքս:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24