Արվեստը՝ գյուղերին

14.08.2023 11:28
1165

Կապան համայնքի Եղվարդ գյուղում օգոստոսի 13-ին հյուրընկալվել էին Կապանի արվեստի պետական քոլեջի ուսանողները և դասախոսները, ինչպես նաև Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի աշակերտներ՝ արմատներով եղվարդցի՝  քույր և եղբայր Շահանե և Գագիկ Գասպարյանները, Մերուժան Ավանեսյանը, Աննա Ժամկոցյանը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած գյուղում նման նախաձեռնություններն առավել քան կարևորվում են:

Համերգը կրում էր «Արվեստը՝ գյուղերին» խորագիրը և սկսվեց Կապանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի՝ օրվա խորհուրդը կարևորող խոսքով, ինչպես նաև Տերունական աղոթքով: Առաջինը հնչեց Ֆրանց Շուբերտի «Մենուետ» ստեղծագործությունը՝ քոլեջի դասախոսներ Յուրի Բաղդասարյանի (ջութակ) և Աշոտ Խաչատրյանի (թավջութակ) կատարմամբ: Այնուհետև հայկական ժողովրդական,  հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան քոլեջի շնորհալի ուսանողները և դասախոսները:

Համերգը երկու մասից էր բաղկացած, ընդմիջմանը ներկաները ծանոթացան դահլիճի ճեմասրահում բացված, արմատներով եղվարդցի Արսեն Սարգսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսին, որտեղ Եղվարդի վաղվա օրն էր՝ գյուղի մանուկները: Այդ ընթացքում քոլեջի սովորողներով համալրված նորաստեղծ «Նապատ» նվագախումբը ժողովրդական մեղեդիներ ու երգեր էր հնչեցնում:

Համերգի երկրորդ մասում հնչած ստեղծագործությունները ևս ճաշակով էին ընտրված: Մնում է ավելացնել, որ վերջում  հնչեցին Կոմիտասի «Հաբրբան» և «Վաղարշապատի պար» ստեղծագործությունները՝ Սարգիս Ասլամազյանի մշակմամբ:

Եղվարդցիները ակնհայտ  երախտապարտ էին Կապանի արվեստի քոլեջի կողմից կազմակերպված մշակութային նման «արշավի» համար և իրենց վերաբերմունքն արտահայտեցին շնորհակալական անկեղծ խոսքերով:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40