«ԱՐԶՆԻ» ռազմական օդանավակայանում կայացել է Ավիամոդելային 2-րդ փառատոնը

25.09.2024 15:26
704

ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ «ԱՐԶՆԻ» ռազմական օդանավակայանում սեպտեմբերի 22-ին կայացել է Ավիամոդելային 2-րդ փառատոնը։ Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:

Բացման խոսքում նախարարի տեղակալ Մանթաշյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ Հայաստանում ավիամոդելիզմի խթանմանն ուղղված ջանքերի համար: Նա ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը, որոնք ոչ միայն նպաստում են նորարարությանը և ստեղծագործականությանը, այլև հարթակ են ստեղծում մասնագետների և էնտուզիաստների միջև գիտելիքների և հմտությունների փոխանակման համար: Նա նաև հույս է հայտնել, որ փառատոնը կաջակցի ավիամոդելիզմի հանրայնացմանը և հանրահռչակմանը:

Փառատոնը համախմբել էր ոլորտի մասնագետներին փորձի փոխանակման, ցուցադրական թռիչքների և պատրաստված մոդելների ցուցադրության նպատակով:

Փառատոնի ընթացքում ներկայացվել  է երկու հարթակ՝ թռիչքուղի և ցուցադրական:

Թռիչքուղու հարթակում իրենց մոդելներով թռիչքներ են իրականացրել նախ պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելավարները, ապա՝ Հայաստանում գործող խմբակները, ԲՈՒՀ-երը և լաբորատորիաները:

Ցուցադրական հարթակում պատրաստի մոդելներով և ձեռքբերումներով ներկայացել են անհատ ավիամոդելավարները։ Այստեղ ևս հանդես են եկել  նաև գործող խմբակները, ԲՈՒՀ-երն ու լաբորատորիաները:

Արդեն 2-րդ տարին իրականացվող փառատոնն անցկացվում է Արմ Փրոջեքթ ՀԿ նախաձեռնությամբ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40