Բուհերը՝ դասախոսներին կրճատելու խնդրի առջև

25.08.2018 09:39
1211

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայտնի է, որ այս ուսումնական տարում բուհերի դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է: Անգամ կան այնպիսի մասնագիտություններ, որոնց գծով ընդհանրապես դիմորդներ չեն եղել: Ուստի չի բացառվում, որ որոշ ֆակուլտետներ կամ ամբիոններ կանգնեն նաև փակման վտանգի առջև, ինչն ակամայից նոր մարտահրավերների առջև կկանգնեցնի բուհերի այս կամ այն գիտատար ճյուղերի գոյությունը:

Արդյունքում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, մի շարք բուհեր կանգնել են ոչ միայն ֆինանսական, այլև ըստ այդմ՝ դասաժամերի կրճատման խնդրի առջև, ինչի պատճառով բուհում դասավանդող կադրերի կրճատման խնդիրներ կարող են ի հայտ գալ: Ստացվում է, որ ուսանողների թվի կրճատման պատճառով շատ դասախոսներ պարզապես դուրս կմնան հաստիքացուցակներից, ինչն էլ իր հերթին նոր դժգոհությունների ալիք կբարձրացնի, ինչը մեղմելու ելքեր այս պահին գրեթե չեն նշմարվում:

Ավելին, մեր տվյալներով, այս օրերին բուհերի ուսումնական մասերն ու դեկանատներն ուղղակի քաոտիկ վիճակում են, դասախոսները՝ լարված: Շատերը դեռևս չգիտեն՝ կշարունակե՞ն դասավանդել, թե՞ դուրս կմնան:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40