Ինչպես Արեշում փակված գրել աշխարհի շուրջը կատարած ճանապարհորդության մասին. Փաշինյանը բացահայտել է իր գրքի գաղտնիքը

16.02.2019 20:24
1127

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է «Երկրի հակառակ կողմը» գրքի գաղտնիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 16-ին գրքի քննարկման ընթացքում վարչապետը պատմել է ընդհատակում (2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր) գտնվելու, գրքում օգտագործված համաշխարհային գրականության ու գրքի հրատարակման մասին:

Ինչպե՞ս ստեղծվեց գիրքը գրելու միտքը

Երբ ես ընդհատակում հայտնվեցի մի տեղում, երբ որ արդեն մշտական կապ ունեի արտաքին աշխարհի հետ, Հակոբը Սիմիդյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայիս քարտուղար, ում տանը այն ժամանակ մնացել է Փաշինյանը- խմբ.) անընդհատ գնում-գալիս էր ու հայտնում, թե ինչ են խոսում մարդիկ: Այդ ժամանակ շատ հաճախ ստանում էի տեղեկատվություն, որ մարդիկ խոսում էին` այս դեսպանատանն է թաքնված, այն դեսպանատանն է թաքնված: Հետո ամենամեծ կարծիքն այն էր, որ Դուբայում են տեսել, Աթենքում են տեսել և այլն: Այդ ժամանակ մամուլը սկսեց գրել, որ ԱԱԾ-ին հրահանգված է ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալել, այլ զինված հարձակման իմիտացիա ստեղծել, և ֆիզիկապես ոչնչացնել: Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր, և առաջինը մտածում էի հետևյալը, եթե այդ բանը տեղի ունենա, հարց է` բա մարդիկ հետո ինչ կմտածեն, ո՞վ էր, ի՞նչ էր ուզում աներ: Եվ ինձ համար նպատակ էր դրված ստեղծել ինչ-որ բովանդակություն, որ, եթե որևէ մեկին երբևէ հետաքրքրի, թե ինչ էր կամ ով էր, կարողանա ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև քաղաքական տեքստերն ու ելույթները երբեմն այդքան խորը չեն կամ, եթե նույնիսկ խորն են, դրանց ամբողջ խորքը տեսանելի չէ, որովհետև դրանք շատ ընթացիկ իրավիճակի հետ են կապվում: Եվ երկրորդը` ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Երևանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետև այդ համոզվածությունն արդեն կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ: Եվ այդտեղից առաջացավ գաղափարը` գրել ի սկզբանե հոդվածների շարք, որը նրանց կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից:

Ինչո՞ւ «Երկրի հակառակ կողմը»

Ինչու հակառակ կողմից, այս գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ դեպի Ազատության հրապարակ: Ամբողջ գաղափարը հետևյալն է` Մյասնիկյանի արձանի մոտից գնալ Ազատության հրապարակ այնպես, որ քո գնացած ճանապարհին չլինի նահանջելու գործընթացը: Վեպում կա տող, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ, բայց գնում եմ երկրի հակառակ կողմից:

Ինչպե՞ս Արեշում «փակված» ճանապարհորդել աշխարհով մեկ

Դրա միակ եղանակը գիրքն է ու գրականությունը: Ամբողջ ճամփորդությունը գրքերի շարք է, երկխոսություն է հերոսների հետ, և իմ փորձն է մտնել ու ապրել այդ գրքերի մեջ: Վրաստանի հետ կապված բոլոր դրվագները Նոդար Դումբաձեի գրականությունից են, որը ես հենց այդ ընթացքում կարդացել եմ: Սև ծովից դեպի Հունաստան, նավի մեջ երկխոսություններն ամբողջը Եզոպոսի առակներն են: Հայաստանի տարածքում իմաստուն ծերուկը, որ ուղեկցում է, Թումանյանն է: Ամեն մի հատված ինչ-որ կոնկրետ գրականության հետ կապված է:

Ինչպե՞ս տպագրվեց գիրքը

Հետո, երբ ես դուրս եկա ընդհատակից ու բանտից, ողջ ընթացքում մտածել եմ գիրքը հրատարակելու մասին: 2011թ., երբ ես բանտից դուրս եկա, մտածեցի, թե ինչպիսին պետք է լինի շապիկը, և շապիկի վրայի լուսանկարը ես արել եմ բանտից դուրս գալուց մի քանի ամիս հետո: Հետո, երբ մտածում էի գիրքը հրապարակել, մի մտավախություն պատեց ինձ, որ սա հոդվածների շարք է պարզապես, ու այդպես էլ մնաց: Եվ ահա 2018թ., երբ ես խմբակցության ղեկավար էի, Հայկ Կոստանյանը ինձ հետ հանդիպեց ու խնդրեց գիրքը հրապարակել: Ես ասեցի, որ ինձ անհրաժեշտ է կարդալ այս գիրքը ու հասկանալ, թե ինչ է գրված, այնպիսի տպավորություն էր, որ ինքս ինձ նամակ էի գրել 10 տարի առաջ: Այդ ընթերցման արդյունքում էր, որ ստեղծվեց «Չար տնակ»-ի հեքիաթը, որի կոնտեքստը նրանում է, որ ԱԺ շենքը, «Ելք» խմբակցության ղեկավարի աշխատասենյակը խժռել են բոլոր այն արժեքները, որ այստեղ նկարագրված են, կերել են իմ հիշողությունը, որպեսզի ես չհիշեմ, թե որն է իմ առաքելությունը, որը պետք է լուծել: Գրքի ընթերցումը ինձ հիշեցրեց, թե որն է իմ գործը:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12