Աշխարհի ամենաավտորիտար բռնապետություններից մեկը, փորձում է իրեն ենթարկել Լեռնային Ղարաբաղը. AEI

11.08.2023 20:54
718

«Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտ» (AEI) վերլուծական կենտրոնի  փորձագետ Մայքլ Ռուբինն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը և «Լեռնային Ղարաբաղում շարունակվող սովին, որն առաջացել է Ադրբեջանի անօրինական շրջափակման հետևանքով:

Հեղինակը հիշեցրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի եզրակացությունը, որում նա Լեռնային Ղարաբաղի 120 հազար քրիստոնյաների կանխամտածված սովն անվանել է ցեղասպանություն:

Հոդվածի հեղինակը ԱՄՆ իշխանություններից պահանջել է էթնիկ զտումներ իրականացնող Ադրբեջանին այլև չֆինանսավորել:  

«Ալիևը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և որ նրա բնակիչները պետք է ենթարկվեն նրա կառավարմանը՝ աշխարհի ամենաավտորիտար բռնապետություններից մեկին: Ադրբեջանի անկախացումից հետո Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը երբեք միանշանակ չի եղել, ավելի շուտ տարածաշրջանի նկատմամբ ինքնիշխանության ճանաչումը կախված է եղել վեճի խաղաղ կարգավորման Ադրբեջանի համաձայնությունից և տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքների հավասարակշռության պահպանումից»,- նշել է Ռուբինը:

Նա Ալիևին համեմատել է Սուդանի նախկին բռնապետ Օմար ալ Բաշիրի հետ, որը Դարֆուրի բնակիչներին ցեղասպանության թիրախ է դարձրել։ Հեղինակը հիշեցրել է՝ Սուդանը, ինչպես և Ադրբեջանը, Հռոմի կանոնադրության մասնակից չէ և, հետևաբար, չի ընկնում Միջազգային քրեական դատարանի իրավազորության տակ: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Միջազգային քրեական դատարանի իրավասությունը Սուդանի վրա տարածելու մասին՝ կապված Դարֆուրում կատարված հանցագործությունների հետ, ինչը թույլ է տվել Բաշիրին մեղադրանք առաջադրել: Վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ քիչ հավանական է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույն կերպ կգործի Ադրբեջանի դեպքում։

Փոխարենը փորձագետն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը կոչ է արել ամերիկյան դրոշի ներքո բեռնատարներ ուղարկել Լաչինի միջանցք՝ ամերիկացի դիվանագետների հսկողության ներքո: Իսկ եթե Ադրբեջանը հրաժարվի օգնությունը ներս թողնել Լեռնային Ղարաբաղ, հեղինակի խոսքով, ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի և հետ կանչի իր դեսպանին Բաքվից:

1lurer.am

Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10.10.2026 21:57

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

10.10.2026 21:51

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

10.10.2026 21:45

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ

10.10.2026 21:40

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

10.10.2026 14:12

«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան

10.10.2026 11:14

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում

10.10.2026 11:10

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

10.10.2026 11:03

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808–ամյակը

10.10.2026 10:58

Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի հայտարարությունը

09.10.2026 23:05

Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում տեղի չի ունեցել․ վարչապետի մամուլի քարտուղար

09.10.2026 21:44