ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

28.11.2022 15:34
1927

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Արմեն Ստեփանյանի ուղեկցությամբ աշխատանքային հերթական շրջայցն է կատարել քաղաքի մի շարք շինհրապարակներ՝ հետևելու սուբվենցիոն և համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին։

Ներկա դրությամբ քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում շինարարական ակտիվ եռուզեռ է․ բարեկարգվում են բակային տարածքները, մայթերը, կառուցվում են հանգստյան գոտիներ, խաղահրապարակներ, վերականգնվում են կանաչ գոտիները։

Շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ համայնքի ղեկավարը տեղում քննարկել է շինարարության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր, առկա թերությունների վերաբերյալ տվել հանձնարարականներ։

Իսկ նոյեմբերի 27–ին Գևորգ Փարսյանը եղել է սահմանամերձ Ներքին Հանդ գյուղական բնակավայրում, անմիջական շփում ունեցել գյուղացիների հետ՝ հասկանալու, հատկապես վերջին իրադարձություններից հետո առաջած կարիքները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11