Խաղաղությունը ձեռնտու է բոլորին. իսրայելցի հրապարակախոսը կոչ է անում Ալիևին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից

20.07.2021 11:09
1032

Իսրայելցի հրապարակախոս և հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը, որը բազմիցս եղել է թե՛ Երևանում, թե՛ Բաքվում ու թե՛ Արցախու, կարծում է, որ հարաբերությունների խաղաղ ու երկարաժամկետ կարգավորումը պետք է ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ավիգդոր Էսկինը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի այսօրվա կարգավիճակը աշխարհում զգալի չափով կախված է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր կնքելու իր պատրաստակամությունից: Այս համատեքստում իսրայելցի հրապարակախոսը կոչ արեց Ադրբեջանի նախագահ Ալիևին հրաժարվել Հայաստանի հանդեպ ռազմատենչ հռետորաբանությունից՝ ընդգծելով, որ այն խանգարում է բանակցություններին:

«Ալիևը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի կարգավիճակը աշխարհում այսօր զգալիորեն կախված է Հայաստանի հետ երկարաժամկետ, խաղաղ համաձայնագրի գնալու իր պատրաստակամությունից: Թուրքիայի հետ ավելորդ մոտիկությունը և Ադրբեջանի ներքին իրադրությունը լուրջ քննադատության են ենթարկվում ամբողջ աշխարհում: Դա ոչ միայն այն ուժերն են, որոնք հակամարտության մեջ են Ադրբեջանի հետ: Առաջին հերթին խոսքը սորոսական կազմակերպությունների մասին է, որոնց հետ Ալիևը արդեն մի քանի տարի է՝ պատերազմի մեջ է: Այլև Միացյալ Նահանգների վարչակազմն է և Եվրամիությունը, որը քննադատաբար է վերաբերվում Ադրբեջանին: Ուստի լավ կլիներ՝ ձեր հարևանները հասկանային, որ խաղաղ, երկարաժամկետ կարգավորման հարցում Հայաստանին ընդառաջ կատարվող քայլերը պետք են ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին», - ասաց իսրայելցի հրապարակախոսը՝ հավելելով, որ խաղաղ կարգավորումը ձեռնտու է բոլորին թե՛ տնտեսական և թե՛ այլ առումներով:

Էսկինի խոսքով՝ Ալիևի հայտարարությունները Զանգեզուրի, Սևանի, Երևանի մասին երկդիմի են՝ ուղղված լինելով նաև ներքին լսարանին ու հատկապես բնակչության այն հատվածին, որոնք արյան ծարավ են և կարծում են, թե խնդիրները կարելի է լուծել ռազմական ճանապարհով: Մեր զրուցակիցը շեշտեց, որ նման հռետորաբանությամբ հանդես գալը սխալ քայլ է Ալիևի կողմից:

«Եթե դա քաղաքականություն է, ապա դա սխալ քաղաքականություն է, որը կյանքի կոչվելու հնարավորություն չունի: Եթե դա հռետորաբանություն է, ապա արժե հրաժարվել դրանից, քանի որ այն նոր վիճաբանություն է հրահրում՝ Հայաստանում առաջացնելով բնական մտավախություններ: Ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանը վերադառնում է Երևան»: Այսինքն՝ դա նշանակում է, որ նրանք հանցափո՞րձ են անում հայկական պետության անկախության նկատմամբ: Նման բան չի լինի: Բայց այդ հռետորաբանությունը ամեն դեպքում խանգարում է բանակցություններին», - նշեց Էսկինը:

Իսրայելցի վերլուծաբանը նաև նկատեց, որ ի հեճուկս շատերի կանխատեսումների՝ ներքաղաքական կյանքը Հայաստանում հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ավելի կայուն է դարձել. «Դեռ մեկ ամիս առաջ թվում էր, թե այս երկիրը կարող է խրվել ներքին բնույթի կոնֆլիկտի մեջ: Դիմակայության աստիճանը, կրքերի շիկացումը Հայաստանում պատերազմից հետո հասել էին բռնության և բախումների եզրին: Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, Հայաստանը թևակոխեց խաղաղ գոյության փուլ: Եվ Ադրբեջանում էլ պետք է հասկանան, որ թեև Հայաստանը շատ ծանր իրադարձություններ է վերապրել, բայց երկրի ներսում նա մնացել է կայուն և պատրաստ է քաղաքական լուրջ քայլերի՝ վայելելով միջազգային հեղինակություն»:
 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40