«Զանգեզուրի միջանցքի» վրա արդեն պայմանագրեր են կնքվում

29.11.2021 11:03
1864

Բաքվի ղեկավար Իլհամ Ալիեւը կարծում է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքն իրականություն է դառնում»։ «Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը»,- ասել է Ալիևը Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների ղեկավարների 15-րդ գագաթնաժողովում։ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամներ են Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Բաքուն։

ՏՀԿ-ի գագաթնաժողովը կայացել է Կոստանդնուպոլսում Թյուրքական խորհրդի նիստից երկու շաբաթ անց։ Էրդողանը փորձում է համախմբել թյուրքական աշխարհի ներուժը, որպեսզի կանխի «ոչ տարածաշրջանային երկրների» ազդեցությունը և վերահսկողության տակ վերցնի հաղորդակցությունները։ Խոսքը ինչպես ճանապարհների, այնպես էլ էներգետիկ հաղորդակցությունների մասին է։ Մոսկվայի հովանու ներքո հայկական Սյունիքով պարտադրվող միջանցքը՝ Հայաստանի տարածքի բռնակցմամբ, այս ծրագրի միջանկյալ մասն է, ինչպես հայտարարել է Էրդողանը։

Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, իսկ օտար երկրների ներկայությունն ու միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծել խնդիրները, այլև կբարդացնի իրավիճակը, ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Աշխաբադում Էրդողանի հետ հանդիպմանը։ Խոսելով Իրանի, Բաքվի և Թուրքիայի միջև համագործակցության և հարաբերությունների մասին՝ Ռաիսին նշել է. «Մենք մշակույթի, կրոնի և գաղափարախոսության շատ ընդհանրություններ ունենք, մենք չպետք է թույլ տանք այդ հարաբերությունների խախտումները»։ «Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության միջոցով», ասել է Էրդողանը։

Իր հերթին, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ողջունել է Սոչիում եռակողմ հանդիպումը։ Նախարարները քննարկել են «3+3 ձևաչափով համագործակցության կարևորությունը»։

Թուրքիան փորձում է իր վերահսկողության տակ առնել Թուրքմենստանից էներգետիկ եւ տրանսպորտային հոսքերը։ Էրդողանը հանդիպել է Բերդիմուհամեդովի հետ և խոսել «էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին»։ Հունվարի 21-ին Բերդիմուհամեդովը հուշագիր է ստորագրել Ալիևի հետ համատեղ ածխաջրածնային հանքավայրի շահագործման վերաբերյալ, որը վիճաբանության առարկա է եղել վերջին 30 տարիների ընթացքում: Գործարքի մասին հայտարարությունից անմիջապես հետո Թուրքիան շնորհավորել է երկու երկրներին՝ գործարքը բնութագրելով որպես «Թուրքիայի և մնացած Եվրոպայի էներգետիկ անվտանգության ուժեղացման միջոց»:

Իր հերթին, Իրանը հայտարարել է Թուրքմենստանի հետ գազային պայմանագիրը վերականգնելու անհրաժեշտության մասին։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22