ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

23.02.2021 17:37
5856

Փետրվարի 23-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Տաթեւի համայնքապետարանում, որին մասնակցում էին նաեւ մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը։

Մարզպետը Տաթեւ համայնքի ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին, բնակավայրերի վարչական ղեկավարներին, համայնքի այլ ներկայացուցիչների ներկայացրեց Տաթեւ համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանին։

Նշենք, որ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասով, ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի լիազորությունների ժամկետը 2021թ․ փետրվարի 22-ին լրանալու կապակցությամբ, հիմք ընդունելով այն, որ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պատճառով չեն կայացել Տաթեւ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները՝ Սյունիքի մարզպետի փետրվարի 22-ի N67-Ա որոշմամբ Մուշեղ Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։

Հանդիպման ընթացքում Մելիքսեթ Պողոսյանը նաեւ պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, քննարկվեցին համայնքի հրատապ լուծում պահանջող խնդիրները, համայնքում անհրաժեշտ ու առաջնահերթ անելիքները, առաջիկա ծրագրերը, խոսվեց ավագանու լիազորությունների դադարեցման մասին։

Սյունիքի_մարզպետարան 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12