Աշխատանքի տոնավաճառ Սյունիքում

17.10.2013 14:48
2108

 

Գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ Սյունիքում: Մամուլի տվյալներով այդ ցուցանիշով Սյունիքը երկրորդն է Շիրակի մարզից հետո: Հոկտեմբերի 1-ի տվյալներով «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Սյունիքի կենտրոնում գրանցված է 5412 աշխատանք փնտրող, որից 4304-ն ունի գործազուրկի կարգավիճակ: Ուստի խրախուսելի են այն բոլոր միջոցառումները, որոնք միտված են գործազրկության մակարդակն իջեցնելուն:

Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակում հոկտեմբերի 11-ին Կապանի մշակույթի կենտրոնում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ, որ կազմակերպել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը` «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ: Տոնավաճառին մասնակցում էին Սյունիքի մարզի գործարարներ, աշխատանք փնտրող անձինք, բուհերի եւ քոլեջների ավարտական կուրսերի ուսանողներ, ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտներ: 40-ից ավելի գործատու ներկայացրել էր մոտ 260 աշխատատեղ, որից 214-ը` առկա, 46-ը`կանխատեսվող: Կապանում նախորդ անգամ նման տոնավաճառ կազմակերպվել էր 2009 թվականին: Ներկայացվել էր 135 թափուր աշխատատեղ: Տոնավաճառին հաջորդող երեք ամսվա ընթացքում այդ աշխատատեղերը լրացվել էին Կապանի մարզային զբաղվածության կենտրոնի միջոցով:

Բացելով տոնավաճառը` Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը նշեց, որ նման միջոցառումը հնարավորություն է ընձեռում գործատուին եւ գործազուրկին անմիջական հանդիպել, ու նպատակ ունի մեղմելու սոցիալական լարվածությունը: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը կոչ արեց ներկաներին լինել առավել ակտիվ, հետաքրքրվել թափուր աշխատատեղերով: Նա նաեւ հայտնեց, որ տոնավաճառին ներկայացված է նաեւ գործակալության տաղավարը, որտեղ կարելի էր ծանոթանալ բնակչության զբաղվածության ուղղությամբ իրականացվող պետական ծրագրերին: «Դանդի փրիշս մեթալս-Կապան» ՓԲ ընկերության տնօրեն Հրաչ Ջաբրայանը տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը ներկայացրել է 25 թափուր աշխատատեղ: «Պիտի խնդրեմ, որ այն մարդիկ, ովքեր աշխատասեր են ու նվիրված, հարգում են երկրի եւ ձեռնարկության օրենքները, թող մոտենան եւ իրենց դիմումները ներկայացնեն, պատրաստվում ենք ձեր խնդրանքներն ու առաջարկությունները հաշվի առնելու», – իր ելույթում մասնավորապես ասաց նա:

Գործակալության Կապանի մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետարանին` տոնավաճառի կայացմանը նպաստելու համար:

«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը» աշխատանք փնտրողին առաջարկում էր քիթ-կոկորդ-ականջաբանի, ակնաբույժի, էնդոկրինոլոգի, հոգեբույժի, անեսթեզիոլոգի, վիրաբույժի մասնագիտությունները: «Կապանի բժշկական կենտրոնը» կարիք ուներ ավելի նեղ մասնագետների (նորածնային եւ մանկական ռեանիմատոլոգ, ֆթիզիատոր, վարակաբան, նեոնատոլոգ եւ այլն):

Նարինե Բեժանյանը դստեր` Լիլիթի համար աշխատանք էր փնտրում: Վերջինս նոր էր տնտեսագետի մասնագիտություն ստացել, եւ աշխատանքի փորձի բացակայությունը լրացուցիչ դժվարություններ էր հարուցել զբաղվածություն ձեռք բերելու խնդրում: Գործատու Նարինե Խլոպուզյանը «Կամուրջ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության Կապանի մասնաճյուղի համար կառավարիչ էր փնտրում, ով պիտի ունենա բարձրագույն տնտեսագիտական կրթություն, ֆինանսական ոլորտում երկու տարվա աշխատանքային ստաժ: Մասնաճյուղն ունի հինգ աշխատակից, բայց ահա ղեկավար չունի: Ամենաշատ աշխատատեղ (26) առաջարկում էր «Գյուղարտ» ՓԲ ընկերությունը: Գործատուներ կային Մեղրուց, Սիսիանից, Գորիսից: Զառա Բաղդասարյանը (Սիսիան) «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ իրենք ներկայացնում են «Սիս Ալպ» ՍՊ ընկերությունը, որ հիմնադրվել է 2007 թվականին, մասնագիտացել է կաթնամթերքի եւ պանրի արտադրության մեջ: Առաջարկում էին մեխանիկի, տեխնոլոգի, պանրագործ վարպետի, լաբորանտի աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ հետաքրքրվողներ կային, հատկապես լաբորանտի մասնագիտությունն էր հետաքրքրում, բայց նրանց մեծամասնությունը Կապանից էր, եւ մի փոքր հիասթափվում էին` իմանալով, որ ընկերությունը Սիսիանում է:

Մեր դիտարկումն այն է, որ նման տոնավաճառներ պիտի կազմակերպել մարզի քաղաքային համայնքներում, քանզի հազիվ թե կապանաբնակը գնա Մեղրիում կամ Սիսիանում աշխատելու:

«Սյունյաց երկիրը» Արտակ Մանգասարյանից հետաքրքրվեց, թե նրան բավարարո՞ւմ է տոնավաճառի մասնակից գործատուների եւ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերի թիվը, ինչին ի պատասխան նա ասաց, որ մարզերում նվազագույնը պահանջվում է, որ տոնավաճառին մասնակցի 25 գործատու, իսկ նրանց կողմից առաջարկվող մասնագիտությունների թիվը հասնի հարյուրի, այնպես որ երկու դեպքում էլ ինքը գոհ է: Նաեւ հավելեց, որ աշխատանքի տոնավաճառները զբաղվածության պետական ծրագրով նախատեսված միջոցառումներ են, տարեկան նախանշված է պետբյուջեի ֆինանսավորումով անցկացնել 11 տոնավաճառ եւ ահա տասնմեկերորդն անցկացվում է Սյունիքում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38