Աշխատելու ենք 24/7 ռեժիմով․ ինչպես է Կարապետյանը պատկերացնում ՀՀ–ի սրընթաց զարգացումը

23.04.2026 12:38
477

Սամվել Կարապետյանը խոստանում է, որ Հայաստանում լինելու է երաշխավորված խաղաղություն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը վստահեցնում է՝ աշխատելու են 24/7 ռեժիմով, որպեսզի ՀՀ-ի սրընթաց զարգացում ապահովեն։ «Ուժեղ Հայաստանի» էջում տեսանյութ է հրապարակվել, որում Կարապետյանը հանդիպել է իր կուսակցության անդամների հետ։

«Մենք միասին պետք է ապահովենք մեր երկրի սրընթաց զարգացումը, բայց նախքան այդ գործընթացները քննարկելը պետք է ֆիքսենք՝ ինչ ենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից։ Ժառանգում ենք կորսված երկրորդ հայրենիք, Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի օկուպացրած տարածքներ, արյունալի պատերազմի հետևանքով մի քանի անգամ մեծացած Եռաբլուր։ Մեր հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների կողմից, Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման կենտրոն, մեր լավագույն հայրենակիցներն այսօր Բաքվի բանտերում են»,- ասում է Կարապետյանը։

Նրա խոսքով` ՀՀ ներկայիս իշխանությունից ժառանգում են նաև ամբողջությամբ տապալված տնտեսություն, 21 տոկոս աղքատություն, վարկերի տակ «ճռռացող» հասարակություն, 15 մլրդ-ին մոտեցող պետական պարտք, սփյուռքի ներուժի ոչնչացում Հայաստանի տնտեսական դաշտում, իրավապահ մարմինների բռնությունների պատճառով ներքին ներդնողների բացարձակ անտարբերություն։

Ըստ Կարապետյանի`այս իրավիճակից դուրս գալու համար իրենք առաջին հերթին պատրաստվում են 24-ժամյա ռեժիմով աշխատել՝ ունենալով միասնական և ուժեղ հասարակություն, վերականգնելով եկեղեցու տեղն ու դերը հասարակությունում։ Բարերարը շեշտում է՝ արդարությունը, արդարադատությունը և մարդասիրությունը կյանքում պետք է գերակա լինեն։

«Եվ ինչպես խոստացել էինք, ունենալու ենք երաշխավորված, ռեալ խաղաղություն»,– ասում է նա։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն էլ ներկայացրեց` ինչ քայլերով են ապահովելու Հայաստանի սրընթաց զարգացումը։

Նրա խոսքով` ընտրվելուց 2 շաբաթ անց փոքր բիզնեսը կազատվի շրջհարկից, ինչը 5 տարում 50 000 նոր աշխատատեղ կապահովի։

«Միջին ու մեծ բիզնեսի համար պատրաստվում ենք ապահովել տնտեսական այնպիսի պայմաններ, որ Հայաստանն ամենամրցակցայինը լինի տարածաշրջանի բոլոր երկրների հետ համեմատ։ Օրինակ` միջին բիզնեսի համար կստեղծվեն իրենց ապրանքը ՀՀ-ում տեղայնացնելու ծրագրեր, որպեսզի ոչ թե ներմուծեն, այլ տեղում արտադրեն։ Հայաստանը վերարդյունաբերականացնելու համար մեզ պետք են մեծ օտարերկրյա ներդրումներ, ինչը մենք կապահովենք շատ կարճ ժամանակում»,- ասաց Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը շեշտեց՝ առաջիկայում սկսելու են ներկայացնել իրենց նոր տնտեսական ծրագրերը, ինչը հեղափոխական կլինի Հայաստանի համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40