Աշնանը մեկնարկելու է անձը հաստատող նոր կենսաչափական փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը ՀՀ քաղաքացիներին. Նելլի Դավթյան

14.08.2026 15:19
276

2026 թվականի աշնանը մեկնարկելու է անձը հաստատող նոր կենսաչափական փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը ՀՀ քաղաքացիներին։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի մասին է, այլև գրեթե բոլոր տեսակի անձը հաստատող փաստաթղթերի, այդ թվում՝ փախստականներին տրամադրվող նույնականացման քարտի, ինչպես նաև կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի մասին է։ Դա վերաբերում է նաև կացության կարգավիճակ սահմանող փաստաթղթերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը։

Նրա տեղեկացմամբ՝ դեռ տրամադրվող հին նմուշի անձնագրերի տպագրության քանակը 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել է մոտ 185 000։ Նախորդ տարի ցուցանիշը եղել է 174 000։ 2024 թվականին տպագրված հին նմուշի անձնագրերի քանակն էականորեն ավել էր՝ մոտ 270 000, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2022 թվականին տպագրվել էր մոտ 100 000 փաստաթուղթ, որոնց ժամկետը 2024 թվականին ավարտվում էր։

Ըստ Դավթյանի՝ նույնականացման քարտերի պահանջարկն աճել է, ինչը պայմանավորված է հայտարարագրման և էլեկտրոնային պայմանագրերի պահանջով։ Այս տարվա առաջին կիսամյակում տպագրվել է մոտ 160 000 նույնականացման քարտ, մինչդեռ 2024 թվականին մոտ այդքան նույնականացման քարտ տպագրվել էր ամբողջ տարվա ընթացքում։ 

«Առաջին փուլում ունենալու ենք մասնավորի կողմից բացված 14 գրասենյակ։ Ցանկանում ենք նոր գրասենյակներով, նոր ձևաչափով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանել մեր երկրում և կոտրել այն կարծրատիպը, որ անձնագրային ծառայությունների մատուցման որակը ցածր է, պայմաններն ու ենթակառուցվածքը հին են։

«Փաստորեն, մենք այստեղ ցույց կտանք թռիչքաձև նորամուծություններ և կկատարենք ներդրումներ մոտ երկու ամսից։ Փաստաթղթերի տրամադրման պայմանները փոփոխվելու են։ Եթե մեր կենսաչափական անձնագրերը, որոնք տրամադրվել են մինչև 2024 թվականի սկիզբը, արժեին 25 000 դրամ, ապա նոր կենսաչափական փաստաթուղթը, որը միանգամայն մրցունակ է աշխարհում իր անվտանգային բաղադրիչներով և համապատասխանում է ԵՄ այս պահին գործող ամենաբարձր չափանիշներին, արժենալու է 28 650 դրամ, իսկ նույնականացման քարտն արժենալու է 5950 դրամ։ Անձնագիրը տրամադրվելու է 10 տարի, իսկ նույնականացման քարտը՝ հինգ տարի ժամկետով։ Նորություն է նաև այն, որ նույնականացման քարտը ծնողի կամարտահայտությամբ կարող են ստանալ մինչև 16 տարեկան անչափահասները, իսկ 16 տարեկանից սկսած՝  անձը հաստատող մեր նոր փաստաթուղթը, օրենքի համաձայն, որն ուժի մեջ կմտնի մինչև նոյեմբերի 1-ը, լինելու է պարտադիր»,-ասաց Դավթյանը։

Անձնագիրը տրամադրվելու է նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին։ Որևէ պարտադրող բաղադրիչ չի լինելու այն իմաստով, որ անձն ազատ է լինելու՝ դիմելու և ստանալու կենսաչափական անձնագիր՝ անկախ իր փաստաթղթի ընթացիկ ժամկետից։ Եթե նա նույնիսկ նոր է ձեռք բերել 10 տարի ժամկետով հին նմուշի անձնագիր, ապա կարող է անմիջապես փոխարինել նորով։ Նույնը վերաբերում է նույնականացման քարտերին։ Եթե քաղաքացին ցանկանում է տասը տարի շարունակել օգտագործել արդեն իսկ ձեռք բերած հին նմուշի անձնագիրը, ապա այդ դեպքում որևէ խնդիր չի առաջանա։ Պարզապես պետությունը 2026 թվականի աշնանից դադարեցնելու է հին նմուշի անձնագրերի տպագրությունը։ Փաստաթղթերը կտրամադրվեն դիմելուց 14 աշխատանքային օր անց։ Կլինեն նաև արագացված ծառայություններ, որոնց պայմանների մասին կհայտարարվի ավելի ուշ։

«Էական աշխատանքներ են իրականացվել նաև բնակիչների պետռեգիստրի բարեփոխման ուղղությամբ։ Այժմ գտնվում ենք ծրագրային ապահովման մշակման փուլում։ Համապատասխան օրենքն ընդունվել է և ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Օրենքը գալիս է փոխլրացնելու նոր կենսաչափական համակարգի իրողության պայմաններում անձի իրավական ինքնության կառավարման և առհասարակ անձի նույնականացման բոլորովին նոր որակի մեր էկոհամակարգը։ Ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից թվայնացված կլինեն նաև կացության կարգավիճակների տրամադրման գործընթացները, իսկ գալիք տարվա հունվարի 1-ից թվայնացված կլինի քաղաքացիության համար դիմումների գործընթացը։ Փաստացի, մենք 2027 թվականի հունվարի 1-ից կկարողանանք արձանագրել, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տիրույթում եղած բոլոր գործընթացները ենթարկվել են դրական փոփոխությունների՝ թվայնացվել են կամ կատարվել են շատ մեծ ծավալի բարեփոխումներ»,-եզրափակեց Դավթյանը։  

 

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26