Աշոտ Երկաթը՝ Մինասյանը, տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ. ի՞նչ մեղադրանքով է նա ազատազրկվել

24.12.2025 14:24
501

«Սիսական» կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթը՝ Մինասյանը, տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ․ Սյունիքից Երևան տեղափոխվելու մասին հայտնել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Աշոտ Մինասյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

Վերհիշենք՝ ո՞վ է Մինասյանն ու ի՞նչ ճանապարհ է անցել:

Աշոտ Երկաթ մականունով հայտնի ազատամարտիկը 65 տարեկան է։ Նա Սիսիանի «Սիսական» կամավորական ջոկատի հրամանատարն է, Արցախյան առաջին պատերազմի ամենահայտնի դեմքերից մեկը։

2020 թվականի նոյեմբերին նա դարձյալ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության փորձի բացահայտման մասին: Աշոտ Մինասյանը ձերբակալվեց այդ գործով, սակայն հետագայում այն կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով: Մինասյանի դեմ հարուցված մյուս գործը՝ ապօրինի զենք և ռազմամթերք պահելու մասով, շարունակվեց։

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել զենք և պայթուցիչներ ապօրինի պահելու մեղադրանքով։ Նրան վերագրվում էր 2020 թվականի պատերազմի ավարտից հետո մեծ քանակությամբ ռազմամթերք և զենք չհանձնելու մեղադրանք։

Աշոտ Մինասյանը մշտապես հայտարարել է, որ իր դեմ գործը քաղաքական ենթատեքստ ունի և արվում է իշխանությունների քննադատներին լռեցնելու շրջանակում։

Իր ելույթներից մեկում Աշոտ Մինասյանը խոսել էր հայ ժողովրդին «վախկոտ» ներկայացնելու իշխանության փորձի մասին:

«Եկան մարդիկ, որոնք մեր արժանապատվությունը փորձեցին նսեմացնել, փորձեցին ստորացնել մեզ և դարձնել մի ազգ, որի պիտակը կոչվում է «վախկոտ»։ Սակայն մեր ազգը դա չէ։ 26 տարի շարունակ ես Արցախ եմ մտել հպարտորեն, արժանապատվորեն, որպես հաղթանակած հրամանատար։ Սակայն վեջին հինգ տարում՝ հինգ և ավելի անգամ պարտություն եմ կրել։ Առաջին անգամ պարտվել եմ, երբ 2018 թվականին սրանք եկան իշխանության։ Երկրորդ անգամ պարտվել եմ, երբ 2020 թվականին այս իշխանությունները մեզ արհեստական պարտության տարան։ 2021 թվականին ես պարտվել եմ, երբ նորից ընտրվեցին սրանք, 2022-ին պարտվել եմ, երբ սկսեցին մեր սահմանները զատել և նվիրել թուրքերին։ Հիմա պարտվում եմ ամեն օր։ Ամեն օր պարտվում եմ, երբ սպանում են իմ հաղթած գեներալին, երբ բանտարկված են իմ գեներալները։ Ամեն օր պարտվում եմ, երբ ձեռք են բարձրացնում մեր վեհի, մեր եկեղեցու վրա։ Ամեն օր պարտվում եմ, երբ մեր հերոսածին մորն են դատում»,- ասել էր հրամանատարը։
 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01