ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «Կարծիքը, թե իբր որդեգրել եմ կենսաթոշակառուներից ազատվելու գործելակերպ, չի համապատասխանում իրականությանը»

23.04.2014 17:37
2633

 

Կապանի բնակիչներից «Սյունյաց երկրի» խմբագրությունում ստացված մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով զրույց ունեցանք Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ:


 

 

– Պարո՛ն Հայրապետյան, նախ՝ ի՞նչ է կատարվում քաղաքի կոմունալ տնտեսությունում: Ձեր պաշտոնավարման սկզբում վերակառուցեցիք այդ ոլորտի կառավարումը, կատարեցիք կադրային փոփոխություններ, բայց… Հիմա, մեր ունեցած տեղեկություններով, այդ ոլորտում տեղ գտած որոշ բացթողումներ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, ոլորտում կրկին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Կուզենայինք մի փոքր հանգամանալից իմանալ՝ ի՞նչ է կատարվել եւ կատարվում քաղաքի կոմունալ տնտեսությունում:

– «Կապանի կոմունալ ծառայություն» ՀԲՀ-ն 2013թ. դեկտեմբերի 25-ին ավագանու որոշմամբ վերակազմավորվել է «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի, որի տնօրենն այժմ գտնվում է արձակուրդի մեջ: Նրան փոխարինում է քաղաքապետի օգնական Գարիկ Յավրումյանը: Սյունիքի մարզի ոստիկանության քննչական բաժնում կոմունալ ծառայության որոշ աշխատակիցների նկատմամբ հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի հատկանիշներով: Գործը նախաքննության փուլում է, այդ պատճառով ավելին ասել չեմ կարող:

– Այդ ոլորտին առնչվող մի հարց եւս. անցած ձմռանը (մասնավորապես 2013թ. դեկտեմբերին) տեղացած առատ ձյունից հետո կոմունալ տնտեսությունը հայտնվեց անօգնական, անկարող վիճակում: Տեւական ժամանակ քաղաքի փողոցների ձյունը չմաքրվեց, իսկ մայթերին ուղղակի անտանելի վիճակ էր… Ինչո՞ւ:

– Անցած տարվա դեկտեմբերին, ըստ Հիդրոմետ ծառայության տվյալների, Կապանում 3-4 օրվա ընթացքում առատ տեղումների հետեւանքով ձյան շերտի հաստությունը հասել է մինչեւ 45 սմ-ի եւ 20 օր շարունակ արձանագրվել է -5 աստիճանից ցածր ջերմաստիճան` ցերեկվա ժամերին, իսկ գիշերն այն հասել է -16-ի: Այդ օրերին կոմունալ ծառայության բոլոր աշխատակիցներն օր ու գիշեր իրականացրել են ճանապարհների ու մայթերի ձյունից մաքրման, այնուհետեւ աղով ու ավազով մշակման աշխատանքներ` ներգրավելով ոչ միայն վարձակալած, այլեւ օգնության կարգով որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրված տեխնիկական միջոցները: Օգտագործվել է ըստ անհրաժեշտության, նախատեսվածից մի քանի անգամ շատ տեխնիկական աղ եւ խիճ: Այդ աշխատանքների համար չի խնայվել ոչինչ, աշխատակիցներն էլ իրենց գործը կատարել են բարեխղճորեն: Այլ հարց է, թե որքանով է հնարավոր եղել Կապանի համար աննախադեպ այդ ցրտի պայմաններում, ունեցած տեխնիկայով ու հնարավոր մեթոդներով լավ արդյունքի հասնել: Ստեղծված վիճակից դուրս գալու համար հեռախոսով առաջարկվել է քաղաքում տնտեսվարող բոլոր սուբյեկտներին` ձյան մաքրման աշխատանքներ իրականացնել իրենց հարակից տարածքներում: Թե ով որքանով է արձագանքել, դա եւս այլ հարց է: Իսկ կոմունալ ծառայությունը նման աշխատանքներ իրականացրել է մինչեւ փետրվարի վերջը` ամբողջ քաղաքը մաքրելով սառցի հաստ շերտերից, որի ականատեսները մեր բնակիչներն են եղել:

– Պարոն քաղաքապետ, վերջին ամիսներին Կապանում ամենաքննարկվող թեման քաղաքապետարանի ենթակա հիմնարկների որոշ ծառայությունների (հաշվապահություն, պահակային ծառայություն) կենտրոնացումն էր, ինչի հետ նույնիսկ ավագանին ոչ միշտ էր համաձայն: Նախ՝ վերջին հաշվով, ի՞նչ ծառայություններ միավորվեցին, ի՞նչ ունեինք եւ հիմա ի՞նչ ունենք (ե՛ւ ֆինանսական, ե՛ւ կադրային առումով): Ի՞նչն էր այդ «բարեփոխման» նպատակը:

– Անցած տարվա դեկտեմբերի 25-ին համայնքի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Կապան քաղաքի հաշվապահական ծառայությունների կենտրոն» ՀՈԱԿ-ը, որտեղ աշխատանքի են ընդունվել համայնքային ենթակայության բոլոր հիմնարկների հաշվապահները: Աշխատողների կրճատումներ չեն եղել, այլ ընդհակառակը, ավելացել է երկու նոր հաստիք: Կենտրոնի ստեղծման նպատակն աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելն է: Պահակային ծառայությունում ոչ մի փոփոխություն չի կատարվել:

– Կադրերի մասին՝ առավել հանգամանալից, եթե կարելի է: Ըստ էության Դուք որդեգրել եք կենսաթոշակառուներից ազատվելու գործելակերպ: Բայց մեզ հիշեցնում են անընդհատ, որ այդ հարցում խտրականություն եք դնում՝ կենսաթոշակառուներից մի մասին ազատում եք, մյուս մասին՝ ոչ: Իսկապե՞ս այդպես է: Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում, երբ թոշակառուներից մեկին թողնում եք, մյուսին՝ ազատում: Քանի՞ կենսաթոշակառու եք ազատել, քանիսն են մնում քաղաքապետարանում եւ ենթակա հիմնարկներում:

– Կարծիքը, թե իբր որդեգրել եմ կենսաթոշակառուներից ազատվելու գործելակերպ, չի համապատասխանում իրականությանը: Իմ պաշտոնավարման ընթացքում քաղաքապետարանում եւ համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատակիցների աշխատանքից ազատվելու դեպքերը հիմնված են եղել կամ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-3, 112 հոդվածների վրա /աշխատողի նախաձեռնությամբ/, կամ 109-9 եւ 110 հոդվածների վրա /կողմերի համաձայնությամբ/, կամ էլ 109-9 եւ 111 հոդվածների վրա /պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում/:

– Քանի որ կադրերի հետ տարվող աշխատանք ենք քննարկում, ապա չենք կարող շրջանցել Սիլվա Գրիգորյանի հարցը: Նա քանիցս դիմել է խմբագրություն առ այն, որ իրեն` նախադպրոցական հաստատության երկար տարիների աշխատակցին, անարդարացիորեն դուրս են թողել աշխատանքից:

Ի՞նչ ավարտ ունեցավ Սիլվա Գրիգորյանի պատմությունը:

– Թիվ 8 ՆՈՒՀ-ի երաժշտության դաստիարակ Սիլվա Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

– Վերջին օրերին Կապանի մանկապարտեզներից ահազանգ ենք ստացել առ այն, որ Կապանի կոմբինատի միջոցներով նախակրթարաններում կատարվող վերանորոգման աշխատանքների կատարողական ակտերի եւ փաստացի կատարված աշխատանքների միջեւ էական տարբերություններ կան: Ո՞ր շինարարական կազմակերպությունն է կատարում այդ աշխատանքները, ո՞վ է այդ կազմակերպության հիմնադիր ղեկավարը, ո՞վ եւ ի՞նչ մրցույթով է այդ կազմակերպությունը ստացել Կապանի նախակրթարանները նորոգելու իրավունք: Միաժամանակ` 2014 թվականին որքա՞ն աշխատանք է կատարելու կոմբինատը մարզկենտրոնի նախակրթարաններում, եւ արդյոք այդ կազմակերպությունն է կատարելու նախանշված բոլոր աշխատանքները: Ի՞նչ մեխանիզմով է քաղաքապետարանը մասնակցում կատարված աշխատանքների ընդունմանը:

– Կապանի ՆՈՒՀ-երում «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն իրականացնում է նորոգման աշխատանքներ, որոնք վերահսկվում են քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի կողմից: Ենթադրվող աշխատանքների նախահաշիվները կազմում է ընկերությունը, որը հաստատվում է իմ կողմից: Դրանց նախահաշվային եւ գնային արտահայտությունները համապատասխանում են օրենքով սահմանված չափանիշներին: Նաեւ հանձնման-ընդունման աշխատանքները կատարվում են պատշաճ մակարդակով եւ տեղ են գտնում ՆՈՒՀ-երի հաշվեկշիռներում: Աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունն ընտրվում է «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության կողմից: Այս տարվա համար նախատեսված ծրագրերը դեռեւս քննարկման փուլում են:

Հարցազրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53

Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց

30.01.2026 18:45

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում

30.01.2026 15:58