Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է. շնորհավորում ենք

02.10.2020 10:23
9242

Այսօր «Սիսական» փառապանծ ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթի՝ Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է:

Սեպտեմբերյան պատերազմի երկրորդ օրվանից՝ 2020 թ. սեպտեմբերի 28-ից, «Սիսական» ջոկատը Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ Արցախյան ռազմաճակատում է: Եվ ուրեմն՝ նրան հանդիպելու եւ ձեռքսեղմումի հնարավորություն չունենք, ինչի համար էլ սույն ուղերձն ենք հղում:

Հարգելի Աշոտ Հրանտի, հարգելի հրամանատար եւ բարեկամ

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է Ձեզ՝ ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մենք Ձեզ տեսանք Արցախյան առաջին պատերազմում՝ ծաղկափթիթ Աղվան եղբոր հետ, ով, սակայն, մարտիրոսվեց այդ հերոսամարտում:

Ձեզ տեսանք 2016-ի ապրիլյան պատերազմում՝ Մատաղիսում՝ որդիներիդ հետ, իսկ հետո՝ Թալիշում, երբ հավերժացնում էիր այդ պատերազմում նահատակված զինակիցներիդ  հիշատակը:

Ձեզ ռազմաճակատ ճանապարհեցինք նաեւ այս անգամ, երբ պատերազմը հայտարարվեց Հայոց տան դեմ, որը կարող է եւ ճակատագրական հետեւանքներ ունենալ:

Ուրախ ենք, որ Սյունյաց աշխարհը Ձեզ նման քաջարի զինվոր եւ բազմահմուտ հրամանատար ունի, ում հավատում եւ ում հետեւում են հարյուրավոր քաջեր Սիսիանից (եւ ոչ միայն):

Անշուշտ, Ձեզ քաջառողջություն ենք ցանկանում նախ եւ առաջ ու նման հպարտ ներկայություն՝ սյունիքյան մեր ներկա ընթացքում: Բայց ունենք մեկ այլ մաղթանք եւս՝ հաղթանակ ու միայն հաղթանակ մեր ժողովրդին:

Տարիների Ձեր վարքը այսօր էլ հուշում եւ զգուշացնում է՝ մենք նահանջելու տեղ չունենք այլեւս, մենք պարտավոր ենք հակառակորդին զինադադար պարտադրել, քանզի ինչպես դարերի փորձն է ցուցանում, թուրքն ուրիշ լեզու չի հասկանում:

Թող ջոկատիդ խիզախ տղաներից եւ ընդհանրապես մարտադաշտում գտնվող քաջարի հայորդիներից եւ ոչ մեկի մատը փուշ չմտնի, ու յուրաքանչյուրը հայրենի օջախ վերադառնա ողջ եւ առողջ:

Աստված պահապան Ձեզ ու բոլոր հայ մարտիկներին, ովքեր անմնացորդ նվիրումով տեր են կանգնել Հայոց արժանապատվությանն ու հող հայրենիին:

Հարգանքով՝

«Սյունյաց երկիր»

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40