Աշոտ Մինասյանը՝ նոր միջնորդ «Սասնա ծռեր»-ի եւ իշխանությունների միջեւ

25.07.2016 17:13
4059

«Սասնա ծռեր» խմբավորման եւ իշխանությունների միջեւ բանակցությունները շարունակվում են:

Միջնորդի դերում է «Սիսական» ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի վետերան Աշոտ Մինասյանը, ով վայելում է եւ՛ «Սասնա ծռեր»-ի, եւ՛ իշխանությունների վստահությունը:

Մինչ այդ միջնորդի առաքելությունը կատարում էր Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

Աշոտ Մինասյանի հետ վերջին անգամ հեռախոսազրույց ունեցանք հուլիսի 24-ի առավոտյան, երբ դեռ չէր ստանձնել միջնորդի դերը: Նա քաջատեղյակ էր բանակցությունների ընթացքին եւ մտահոգ էր ստեղծված իրավիճակով:

«Քանի դեռ հանգույցը չի լուծվել՝ չեմ կարող վերադառնալ Սյունիք», - ասաց Աշոտ Մինասյանը մեր զրույցի ընթացքում:

Հուլիսի 17-ից Աշոտ Մինասյանի հետ քանիցս հեռախոսով քննարկել ենք մայրաքաղաքում ստեղծված ծանր կացությունը: Հատկապես մերժում էր պատանդառությունը եւ պատրաստակամություն հայտնում դիմել ծայրահեղ քայլի՝ անձամբ փոխարինել պատանդներին, միայն թե իրեն հնարավորություն տան, միայն թե նրանք անվնաս ազատ արձակվեն:

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեծ հեղինակություն է վայելում սիսիանցի ազատամարտիկների շրջանում:

Արցախյան գոյամարտում՝ 1993թ. օգոստոսի 30-ին, կորցրել է կրտսեր եղբորը՝ 23-ամյա Աղվան Մինասյանին:

2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ եւ հաջորդած օրերին, սիսիանցի կամավորականների գլուխ անցած, գտնվում էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Մատաղիսի դիրքերում՝ իր երկու որդու հետ միասին:

Դժվար է կանխատեսել, թե ինչ արդյունք կտա Աշոտ Մինասյանի առաքելությունը: Բայց վստահ ենք, որ ոչ մի վայրկյան նրան չեն լքի պատասխանատվությունն ու ողջամտությունը, որ նա կգործի ամենայն ազնվությամբ ու անկեղծությամբ եւ ամեն ինչ կանի, որ Հայաստանի Հանրապետության հեղինակությանն արդեն իսկ վնասած զինված միջադեպը հնարավորինս արագ եւ անարյուն լուծում ստանա:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

25 հուլիսի 2016թ.

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

25.07.2026 21:08

Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրшխավորել Ռուսաստանի քաղաքացիներին․ Զախարովա

25.07.2026 21:05

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին

25.07.2026 15:56

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

25.07.2026 15:43

«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան

25.07.2026 11:31

Ցավում եմ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գայի․ Դավիթ Ղազինյան

24.07.2026 20:43

ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը

24.07.2026 19:05

Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են

24.07.2026 17:05

Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

24.07.2026 14:44

Նոր գիտակրթական ծրագիր՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախաձեռնությամբ

24.07.2026 14:30

Արաղչին քննադատել է Թրամփի հայտարարությունը՝ իրանական ակտիվների բռնագրավման միջոցով նավերին հասցված վնասը փոխհատուցելու մասին

24.07.2026 14:15

Իրանը հայտարարել է Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելու մասին

24.07.2026 13:42