Ֆրանսիայի Սենատում քննարկվելիք բանաձևն աննախադեպ է․ Ադրբեջանը չի ցանկանա դառնալ «իզգոյ» պետություն

11.10.2022 10:40
1019

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարումն ապահովելու և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջով բանաձև։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Ֆրանսիայի խորհրդարանը բանաձևը պետական դիրքորոշում է։ Ըստ նրա՝ այդ գործընթացը սկիզբ է տալու նաև այլ պետությունների խորհրդարանում նմանատիպ բանաձևերի ընդունման համար․ «Սա այն քաղաքականությունն է, որն ուղղված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանն ու պատերազմի կանխարգելմանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչպե՞ս կարող է Հայաստանն օգտվելով այս հանգամանքից ավելի լայն տարածում տալ այս հարցին, հարցին ի պատասխան, Ղուկասյանն ասաց․ «Ես հիմա դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, բայց հայ-ֆրանսիական հարաբերությունների ներուժը շատ մեծ է, մինչդեռ առ այսօր օգտագործվել է շատ փոքր չափով՝ Հայաստանի իշխանությունների պասիվության հետևանքով։Ես ենթադրում են, որ բացի այն, որ նման բանաձև կընդունվի խորհրդարանում, նաև միջակառավարական մակարդակով Ֆրանսիան Հայաստանին կառաջարկի համագործակցության վերաբերյալ համապատասխան պայմանագիր կնքել»։

Մեր զրուցակիցը համաձայն չէ այն դիտարկման հետ, թե նախկինում էլ շատ նմանատիպ բանաձևեր են եղել, սակայն դրանք Բաքվին չեն սանձել․ «Անկեղծ ասած ես չեմ հիշում, որ այդպիսի քաղաքական դիրքորոշումներ բացահայտ կերպով ներկայացվեին։Սա նորություն է, նոր երևույթ է և կապված է այն ագրեսիվ քաղաքականության հետ, որն Ադրբեջանն իրականացնում է։ Ըստ էության այդ քաղաքական դիրքորոշումների ազդեցությունը բավականին մեծ է։ Ադրբեջանը հասկանում է, որ չի կարող դառնալ «իզգոյ» պետություն և ստիպված է լինելու քաղաքականությունը վերանայել։ Այսինքն՝ սրանք զսպող գործիքներ են, որոնք մեծ ազդեցություն ունեն և կունենան նաև հետագայում»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությանը, Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ դրան էլ կհասնի։ Հիմա 30 տարվա ընթացքում առաջին անգամ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտվում է։Արցախյան պատերազմից սկսած առ այսօր մենք այդպիսի հրապարակային դիրքորշում որևէ պետության կողմից չենք տեսել։ Բնականաբար եթե Ադրբեջանը չշտկի իր պահվածքը, հետագա գործողություններն Ադրբեջանի համար կարող են շատ ցավոտ լինել։ Ասելով Ադրբեջան՝ նկատի ունեմ Իլհամ Ալիևի հանցավոր ռեժիմը։ Այսօր արդեն տեսանելի է, որ եվրոպական պետությունն այլևս մտադիր չեն հանդուրժել Իլհամ Ալիևի ռեժիմը։ Տեսնում ենք, որ նույնիսկ էներգետիկ ոլորտում հարաբերությունները զսպող գործոն չեն, որպեսզի այդպիսի դիրքորոշումներ պաշտոնապես ընդունվեն»։

Ղուկասյանը մեջբերեց Եվրամիության արտաքին գործերի հանձնակատար Ժոսեֆ Բորելի խոսքերն առ այն, որ Ադրբեջանի հետ կնքելով էներգետիկ ոլորտում համագործակցության համաձայնագիր, Եվրամիությունը որևէ զիջումների կողմից չի գնալու։ Այսինքն՝ Ադրբեջանի առջև դրված բոլոր պահանջները՝ մարդու իրավունքների և Արցախի վերաբերյալ, շարունակում են մնալ ակտուալ»,-եզրափակեց նա։

https://www.1in.am/

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46