Աշոտ Օրդուխանյանի դեմ սպառնալիքը սիսիանցիների զայրույթն է առաջ բերել

21.03.2026 21:00
1874

Մի քանի օր է՝ Սիսիանում վրդովված ու զայրացած են ռուսաստանաբնակ սիսիանցի Աշոտ Օրդուխանյանի հասցեին Արամ Ավետիսյան երիտասարդ  քաղաքագետի հնչեցրած սպառնալիքների առիթով։

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Աշոտ Օրդուխանյանը համացանցում կարծիք հայտնեց  Հայաստանի Հանրապետության գործող վարչապետի վերաբերյալ։

Նա մասնավորապես նշել էր՝ «Նիկոլ Փաշինյանը կարա բոլորի հետ էլ հարաբերությունները լավացնի, բայց ոչ հայ ազգի հաշվին։ Ես Նիկոլ Փաշինյանից ոչ մի պատկառելի, լավ բան չեմ սպասում։ Բոլոր գիտակից մարդկանց համար էլ ամեն ինչ պարզ է, ոչ բացելու բան կա, ոչ թազա ասելու։ Էս մարդն իրա աթոռը պահելու համար պատրաստ է ամեն ինչի․ թե՛ պետությունը, թե՛ հայի տեսակն է ոչնչացնում»։

Այս հայտարարությանը, օրեր անց՝ ս․թ․ մարտի 3-ին, արձագանքել է սյունիքյան հանրությանը ոչ հայտնի Արամ Ավետիսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով ե՛ւ Աշոտ Օրդուխանյանի խոսքը, ե՛ւ իր արձագանքը։

«Ո՞ւմ համար է ծառայություններ մատուցում Օրենբուրգից գործարար Աշոտ Օրդուխանյանը, քաղաքագետի կոշտ զգուշացումը» վերտառությամբ հրապարակման մեջ Արամ Ավետիսյանը նշում է՝ «Ողջ գիտակցական կյանքում ուղղակի Ռոբերտ Քոչարյանի համար Օրենբուրգի անտառներում մարդ ա ծեծել, սա այլեւս բացահայտվել ա․․․ Եվ ես այդ անձնավորությանը զգուշացնում եմ․․․ Մի հատ էլ ծպտուն լսեցի, մի հատ էլ կարծիք արտահայտես․․․ Մի հատ էլ նկատեցի՝ ես քեզ, մի հատ էլ աչքովս ընկար․․․ Չնայած դու էդ քո ասածների համար պատասխան պիտի տաս մեզ․․․ Բա ո՞նց քնից հելար, ինչ-որ Փաշինյան․․․ Բա խի՞ ես հելել-փախել «Մոսկվա-սիթի» ապրում, արա։ Բա եկեք Հայաստանում ապրեք։ Սիսիանից խի՞ ես հելել-փախել։ Բա էդ կռվի օրերին ո՞ւր էիք»։

***

Այդ բանակռվին արձագանքող սիսիանցիները մեզ հետ զրույցում հիմնականում երկու ուղղությամբ էին տեսակետ հայտնում։

Ըստ նրանց՝ Աշոտ Օրդուխանյանն ընդամենը կարծիք է հայտնել հանրապետության վարչապետի վերաբերյալ, իսկ Արամ Ավետիսյանը սպառնացել է նրան՝ կարծիք արտահայտելու համար, ինչը պետք է իրավական գնահատականի արժանանա։

Մյուս կողմից՝ նրանք բնութագրում էին Աշոտ Օրդուխանյանին՝ իբրեւ Սիսիանի արժանավոր զավակ, իբրեւ հայրենի եզերքի նվիրյալ, իբրեւ մեր ժողովրդի խնդիրներով մտահոգ անձնավորություն։

Բազմաթիվ նման արձագանքներից ներկայացնենք միայն Արկադիա Արշակյանի խոսքը։

Ահա՝ «Աշոտ Օրդուխանյանը ծնվել է Սիսիանում՝ 1980-ին, միջնակարգ կրթությունը ստացել է Սիսիանում, բարձրագույն կրթությունը՝ Երեւանում, ծառայել է հայոց ազգային բանակում։ Հայրը՝ Սենիկ Օրդուխանյանը, վաղուց էր Ռուսաստան տեղափոխվել, ինքն էլ հոր մոտ տեղափոխվեց 1997 կամ 98-ին․․․ Թեեւ ընտանիքով բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, բայց ապրում են Սիսիանով։ Բազմաթիվ բարեգործությունների հեղինակ է Աշոտը։ Իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում նրա աջակցությունը կռվող տղերքին՝ մեծ ծավալների էր հասնում։ Եվ բարոյական չէ նրա արած-դրածն ուրանալը, առավել անթույլատրելի է ու դատապարտելի նրա հասցեին սպառնալիքներ հնչեցնելը։ Եվ ընդհանրապես՝ Օրդուխանյանները մեր Սիսիանի արժանավոր ու հարգված գերդաստաններից են։ Աշոտի հայրը՝ Սենիկը, նույնպես հայտնի է իր բարեգործություններով, հայրենանվեր ձեռնարկումներով։ Հիշեցնեմ միայն 1992-ի մայիսը․ նա էր, որ Լավրենտի Սարգսյանի ու մյուսների հետ առաջին օգնությունը հասցրեց Լաչինն ազատագրող տղաներին։ Նաեւ այդ ընտանիքի ջանքերով է, որ Օրենբուրգում (ընդառաջ գնալով հայ համայնքի ցանկություններին) կառուցվեց եկեղեցի։

Եվ ուրեմն՝ որեւէ մեկին թույլ չենք տա վարկաբեկել ու զրպարտել, առավել եւս սպառնալ Աշոտ Օրդուխանյանին, այն էլ միայն այն բանի համար, որ կարծիք է հայտնել Հայաստանի գործող վարչապետի մասին»։

Աշոտ Օրդուխանյանի հասցեին ուղղված սպառնալիքի մասին տեղեկատվությունը հասել էր նաեւ քրեակատարողական հիմնարկ, որտեղ անազատության մեջ է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթը։

Մարտի 21-ին քրեակատարողականից նա հեռաձայնեց մեր խմբագրություն եւ դիրքորոշում հայտնեց տեղի ունեցողի վերաբերյալ՝ «Ես չգիտեմ՝ ով է Աշոտ Օրդուխանյանին սպառնացողը, բայց կոչ կանեի նրան՝ չափ դնել սեփական լեզվի վրա։ Ես չգիտեմ՝ ինչ ներդրում ունի սպառնացող երիտասարդը մեր երկրում, բայց Աշոտ Օրդուխանյանը Սիսիանի նվիրյալ զավակներից է։ Երանի ամեն մեկն իր բնօրրանի համար աներ այն ամենի 5-10 տոկոսը, որ Աշոտն է արել ու անում Սիսիանի համար։

2016-ի ապրիլյան պատերազմի օրերին նա «Սիսական» ջոկատին տրամադրեց ամենագնաց նոր մեքենա, բազմաթիվ տեխնիկական միջոցներ․․․ Եվ դա Քառօրյա պատերազմի օրերին նրա կատարածներից մեկն է միայն»։

Տեղի ունեցող բանակռվին արձագանքեցին բազմաթիվ այլ սիսիանցիներ եւս, բայց բավարարվենք ասվածով։

Արձանագրենք սակայն՝ միայն հայրենիքը սիրող, հայրենիքի ցավերով ապրող մարդը կարող է կարծիք կամ դիրքորոշում հայտնել մեր հանրապետությունում տեղի ունեցող զարգացումների, հանրապետության ընթացքի ուղղությունը որոշող պաշտոնյաների մասին։

Եվ նման դեպքերում պետք է ոչ թե սպառնալիքներ շաղ տալ, այլ քաղաքակիրթ ու փաստարկված բանավեճի մեջ մտնել։

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08