Աստված է վկա, Արցախին հաղթող չի եղել, չկա...

06.05.2014 13:31
2854

20 տարի առաջ Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի, ԼՂՀ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքվեց հրադադարի համաձայնագիր: Հրադադարի 10-րդ տարեդարձի կապակցությամբ «Սյունյաց երկիրը» 2004թ. մայիսի 25-ին թողարկեց հատուկ համար:


Հրադադարի մասին պայմանագիր

Ոչ պաշտոնական թարգմանություն

ՌԴ պաշտպանության նախարար Պ.Ս.Գրաչովին
ՌԴ արտաքին գործերի նախարար Ա.Վ.Կոզիրեւին
Վ. Ն. Կազիմիրովին

Արձագանքելով 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրության մեջ նշված հրադադարի կոչին եւ հենվելով 1994 թվականի փետրվարի 18-ի Արձանագրության վրա` հակամարտող Կողմերը համաձայնեցին հետեւյալի մասին.

1. Ապահովել կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը` սկսած 1994 թվականի մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Մինչեւ ոչ ուշ, քան 1994 թվականի մայիսի 11-ը հրադադարի մասին համապատասխան հրամանները կտրվեն եւ կհաղորդվեն ռազմական ստորաբաժանումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց իրականացման համար: Մայիսի 12-ին` մինչեւ ժամը 23.00, Կողմերը կփոխանակեն հրադադարի մասին իրենց հրամանների տեքստերը` դրանց հնարավոր փոխադարձ լրացման եւ հետագայում համանման փաստաթղթերի հիմնական դրույթների ներդաշնակեցման նպատակով:

2. Խնդրել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին` Մոսկվայում, մինչեւ ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 12-ը Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի մասնակցությամբ հրատապ հանդիպում հրավիրելու` նպատակ ունենալով համաձայնեցնել զորքերի բաժանման եզրագծերը, այլ հրատապ ռազմատեխնիկական հարցեր, ինչպես նաեւ նախապատրաստել միջազգային դիտորդների առաջավոր խմբի տեղակայումը:

3. Սույն պայմանավորվածությունը կօգտագործվի առաջիկա 10 օրվա ընթացքում բանակցություններն ավարտելու եւ մինչեւ ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 22-ը զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր կնքելու համար:

4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ կմտնի անմիջապես այն պահից հետո, երբ Միջնորդը տեղեկացնի, որ նա ստացել է հակամարտող ուժերի կողմից լիովին նույնական փաստաթղթեր` ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից:

Ադրբեջանի պաշտպանության նախարար
Հայաստանի պաշտպանության նախարար
Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար

Նշում. տեքստը ստորագրել են համապատասխանաբար Մ.Մամեդովը` 1994 թվականի մայիսի 9-ին Բաքվում, Ս.Սարգսյանը` մայիսի 10-ին Երեւանում, Ս.Բաբայանը` մայիսի 11-ին Ստեփանակերտում:


Բիշքեկյան արձանագրություն

ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ 1994 թվականի մայիսի 4-5-ը Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման մասնակիցները.

  • վճռականություն արտահայտեցին ամենայն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը զինված հակամարտության դադարեցմանը, որը ոչ միայն անուղղելի վնաս է հասցնում ադրբեջանական եւ հայ ժողովուրդներին, այլեւ էականորեն շոշափում է տարածաշրջանի մյուս երկրների շահերը, լրջորեն բարդացնում միջազգային իրավիճակը,
  • պաշտպանելով ԱՊՀ պետությունների ղեկավարների 1994 թվականի ապրիլի 15-ի խորհրդի հայտարարությունը, պատրաստակամություն հայտնեցին լրիվ աջակցություն ցուցաբերել զինված դիմակայության դադարեցմանը եւ նրա հետեւանքների վերացմանն ուղղված գործադիր իշխանության ներկայացուցիչների ու ղեկավարների ջանքերին` համապատասխան համաձայնագրի շուտափույթ կնքման միջոցով,
  • հանդես եկան հակամարտության դադարեցման գործում Համագործակցության եւ Միջխորհրդարանական վեհաժողովի բնական ակտիվ դերի, դրա հետ կապված ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ սկզբունքների, նպատակների եւ կոնկրետ խնդիրների իրագործման օգտին /ամենից առաջ Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձեւեր/,
  • կոչ արեցին բոլոր հակամարտող կողմերին լսել ողջախոհության ձայնը. մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերին դադարեցնել կրակը` հիմնվելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրության վրա /այդ թվում եւ դիտորդների տեղակայման մասով/, եւ արդյունավետ աշխատանքով սեղմ օրերի ընթացքում այն ամրապնդել հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի ստորագրման միջոցով, որը նախատեսում է ռազմական եւ թշնամական գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ, գրավված տարածքներից զորքերի դուրս բերում եւ հաղորդակցման ուղիների գործունեության վերականգնում, փախստականների վերադարձ,
  • համաձայնվեցին առաջարկել ԱՊՀ անդամ-պետությունների խորհրդարաններին` քննարկել Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վ.Ֆ. Շումեյկոյի եւ վեհաժողովի խաղաղարար խմբի ղեկավար Մ.Շ.Շերիմկուլովի նախաձեռնությունը Համագործակցության խաղաղարար ուժերի ստեղծման մասին,
  • նպատակահարմար գտան շարունակել նման հանդիպումները` ի շահ զինված հակամարտությունների խաղաղ լուծման,
  • երախտագիտություն հայտնեցին Ղրղզստանի ժողովրդին եւ ղեկավարությանը` աշխատանքի համար հիանալի պայմաններ ստեղծելու, սրտաբացության եւ հյուրընկալության համար:

Պատվիրակությունների անունից`
Ա.Ջալիլով/Ռ.Գուլիեւի ստորագրությունը/
Կ.Բաբուրյան
Բ.Արարքցյան
Վ.Շումեյկո
Մ.Շերիմկուլով
Վ.Կազիմիրով /Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ, Ռուսաստանի
միջնորդական առաքելության ղեկավար/
Մ.Կրոտով /ԱՊՀ անդամ-պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավար/

Բիշքեկ
5 մայիսի 1994թ.

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23