Ավարտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 19 անձի

26.10.2018 15:21
1110

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալուն օժանդակելու փաստերով քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավագ մաքսային տեսուչ Վ. Օ.-ն ՊԵԿ մեկ այլ աշխատակցի` Ա. Մ.-ի միջնորդությամբ 2017 թվականի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պարբերաբար կաշառք է ստացել մեկ տասնյակից ավել քաղաքացիներից, ովքեր դրա դիմաց հնարավորություն են ստացել ՀՀ տարածք ապօրինի ներկրել միրգ-բանջարեղեն, կենցաղային և այլ ապրանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ մեղադրանքների` Վ. Օ.-ն, զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի ավագ մաքսային տեսուչի պաշտոնը, նույն բաժանմունքի ճառագայթային հսկողության օպերատոր Ա. Մ.-ի միջոցով մտերիմ հարաբերություններ է հաստատել Վրաստանից տարբեր տեսակի ապրանքների ներկրմամբ զբաղվող Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչների հետ: Վերջիններս կաշառքի դիմաց առանց մաքսազերծման Վրաստանից տարբեր տեսակի ապրանքներ ՀՀ ներկրելու հարցի շուրջ Ա. Մ.-ի միջոցով պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտոնատար անձ Վ. Օ.-ի հետ:

Վերը նշված քաղաքացիները Ա. Մ.-ի միջնորդությամբ ավագ մաքսային տեսուչ Վ. Օ.-ին տվել են տարբեր չափերի ՀՀ դրամ կաշառք, որի դիմաց, առանց օրենքով սահմանված կարգով մաքսազերծում կատարելու, Բագրատաշեն մաքսակետով պարբերաբար ապօրինի կերպով տարբեր ապրանքներ են ներմուծել ՀՀ տարածք:

Կաշառք ստանալու համար (18 դրվագ) Վ. Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ կաշառքի միջնորդության համար Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 313-րդ հոդվածի 1-ին մասով (18 դրվագ):

Կաշառք տալու և կաշառք տալուն օժանդակելու համար ևս 17 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

armenpress.am

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08