Ավելի քան 3 հազար բեռնատար վատ եղանակի պատճառով մնացել է Վրաստանի հետ ՌԴ-ի սահմանին

28.12.2023 16:25
730

Վերին Լարսի անցակետի մոտ բեռնատարների վարորդների համար ջեռուցման կետեր են տեղակայվել։

Ավելի քան 3 հազար բեռնատար այս մահին կանգնած է Վերին Լարսի անցակետում (ռուս-վրացական սահման) ու սպասում է անցակետի բացմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 24-ից բոլոր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը դադարեցվել էր եղանակային պայմանների վատթարացման պատճառով: Երեկ երթևեկությունը բացվեց թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ:

«Հերթում ընդհանուր 3080 բեռնատար կա», – ասվում է կենտրոնի կայքում:

Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ–ից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Վերին Լարսի անցակետի մոտ ջեռուցման կետեր են տեղակայվել:

«Ջեռուցման կետերը կգործեն մինչև իրավիճակի կարգավորումը։ Մինչև երթևեկության վերականգնումը վարորդներն այնտեղ կարող են ոչ միայն թեյ և սուրճ խմել, այլև տաքանալ և լիցքավորել հեռախոսները», – պարզաբանել է գործակալության զրուցակիցը։

Հավելենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40