Ավստրիայի խոշոր կուսակցությունների ներկայացուցիչները քննադատել են Ադրբեջանին և Լաչինի միջանցքը բացելու կոչ արել

05.09.2023 12:24
663

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավստրիական երկու խոշոր կուսակցությունների՝ իշխող կոալիցիայի մաս կազմող Կանաչների և ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության (SPÖ) արտաքին քաղաքական հարցերով խոսնակները Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Ադրբեջանին ուղղված հասցեական քննադատություն, Լաչինի միջանցքը վերաբացելու կոչ պարունակող հայտարարություններով են հանդես եկել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր Էվա Էռնստ-Ձիջիչը իր հայտարարության մեջ նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ վերացնել։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում էսկալացիան շարունակվում է անդադար։ Ներկայումս խոսվում է սպառնացող սովի մասին, եթե իրավիճակն անմիջապես չփոխվի։ Լեռնային Ղարաբաղը ամիսներ շարունակ կտրված է մատակարարումներից՝ կործանարար հետևանքներով՝ թերսնվածություն, վիժումներ, դեղորայքի բացակայություն։ Այժմ հրատապ անհրաժեշտություն կա վերադառնալու հակամարտության երկու կողմերի միջև երկխոսությանը և արագ լուծում գտնելու՝ աղետալի հումանիտար իրավիճակը արագորեն մեղմելու համար», - ասում է Կանաչների արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Էվա Էռնստ-Ձիձիչը:

Նա հավելել է, որ ԵՄ-ն և միջազգային հանրությունը պետք է ուժեղացնեն ճնշումը, իսկ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն։ «Մենք չենք կարող հանդուրժել, երբ քաղաքացիական հասարակությունը դառնում է քաղաքականության խաղալիքը և քաղցած է մնում քաղաքական դրդապատճառներով։ Քանի դեռ այդպես է, Ադրբեջանը ԵՄ-ի հետ առևտրային գործընկեր չպետք է լինի»,-ասում է նա։

Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում ռուսական ագրեսիային, չպետք է անտեսեն այն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում։ «ԵՄ-ն և մյուս տարածաշրջանային դերակատարները,  գերտերությունները այժմ պետք է ստանձնեն իրենց պատասխանատվությունը։ Մենք ոչ մի դեպքում չպետք է հանդուրժենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բացահայտ ոչնչացումը և, հետևաբար, պետք է օգտագործենք բոլոր գործիքները դա կանխելու համար»,- շեշտում է Կանաչների կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակը։

Սոցիալիստների կուսակցության (SPÖ) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Պետրա Բայրը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում աղետալի իրավիճակ է, որտեղ 120.000 մարդ Ադրբեջանի կողմից ամիսներ շարունակ կտրված է արտաքին աշխարհից։ «Լեռնային Ղարաբաղ տանող միակ ցամաքային ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով տարածաշրջանում բացակայում են ամենաանհրաժեշտ սննդամթերքն ու դեղերը։ Այստեղ՝ Եվրոպայի դարպասների մոտ, տեղի է ունենում մարդու իրավունքների դեմ հանցագործություն»,- ասել է Բայրը։

Նա հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարին որոշում է ընդունել, որ Ադրբեջանի կողմից պետք է ապահովվի մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Պատգամավորն ակնկալում է, որ այս իրավիճակը վերջապես կքննարկվի ԵՄ-ում. «Այն, որ միջազգային կառույցներում պատասխանատու որոշում կայացնողները լռում են դրա մասին, բացարձակապես աններելի է: Ակնկալում եմ, որ արտգործնախարար Շալենբերգը (խմբ․ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգ) ԵՄ շրջանակներում կանդրադառնա այս հանցագործությանը և որքան հնարավոր է շուտ այս հարցը կմտցնի օրակարգ։ Ազգային խորհուրդը նրան խնդրել է դա անել դեռևս անցյալ տարի»:

Բայրը խորհրդարանական հարցում է նախապատրաստում՝ ուղղված Ավստրիայի ԱԳ նախարարին։ Պատգամավորը հետաքրքրվելու է, թե ինչ դիվանագիտական միջոցներ է ձեռնարկել Ավստրիայի կառավարությունը Լաչինի միջանցքով հումանիտար օգնության մատակարարումները հնարավոր դարձնելու համար, և թե ինչ հարցեր է բարձրացրել ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ նախորդ հանդիպումներում։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12