Արկադիա Ղազարյան. մարզիչը և մանկավարժը

03.05.2024 11:05
1362

Կապանում աթլետիկա մարզաձևի զարգացումը մեծապես կապվում է մարզիչ-մանկավարժ, Հայաստանի վաստակավոր մարզիչ (արժանացել է 1990 թ.) Արկադիա Ղազարյանի հետ: 15 տարեկանից հայրենի քաղաքում զբաղվել է աթլետիկայով և այլ մարզաձևերով: Հեռավոր 1959-ին է սկսել մարզչամանկավարժական գործունեությունը, երբ ավարտեց Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը: Երեք տասնամյակ աթլետիկայի ավագ մարզիչ է աշխատել Կապանի մանկապատանեկան մարզադպրոցում, որին զուգընթաց ֆիզիկական կուլտուրա է դասավանդել Կապանի հանրակրթական դպրոցներում: Որտեղ դասավանդել է, մատաղ սերնդի մարմնակրթության գործը ամուր հիմքերի վրա է եղել: Ականատեսն եմ այդ ամենին թիվ 2 միջնակարգ դպրոցում, որի շրջանավարտն եմ: Արկադի Ղազարյանը սևեռուն հետևում էր հատկապես տղաների ֆիզիկական պատրաստությանը՝ իբրև հայրենիքի ապագա պաշտպանների:

Արկադիա Ղազարյանի սաներից շատերը, բարձրագույն կրթություն ստանալով, գործունեություն են ծավալել հայրենի քաղաքում, շարունակելով մարզաձևի բարի ավանդույթները, իսկ ոմանք հաջողությամբ արտերկրում են մարզչական գործունեությամբ զբաղվում՝ արժանապատվորեն ներկայացնելով Հայաստանը՝ այդպիսով ճանաչելի դարձնելով այն և Կապան քաղաքը աշխարհին:

Արկադիա Ղազարյանի սաները սահմանել են Հայաստանի աթլետիկայի ազգային (մեծահասակների, երիտասարդների և պատանիների) տասը ռեկորդ, որից կարելի է առանձնացնել՝ Վաչե Մովսիսյան՝ հեռացատկ՝ 7.96 մ (Կիսլովոդսկ, Ռուսաստան 1981 թ.) և 7.92 մ (Երևան 1981 թ.), Ռուդիկ Մաթևոսյան՝ 400 մ արգելավազք, 50.79 վրկ (Մոսկվա, Ռուսաստան 1984 թ.) և պատանիների՝ 54.58 վրկ (Դնեպրոպետրովսկ, Ուկրաինա 1979 թ.), Էդուարդ Մեսրոպյան բարձրացատկ՝ 2.16 մ (Երևան 1985 թ.): Ի դեպ, Ռուդիկի և Էդուարդի ցուցանիշները չեն գերազանցվել մինչև այսօր: Հայաստանի ռեկորդներ են սահմանել նաև Արմեն Բաղդասարյանը (2000 մ խոչընդոտավազք), Ավետիք Հովհաննիսյանը (գնդի հրում), Ռաֆիկ Աբրահամյանը (2000 մ խոչընդոտավազք), Ռիտա Աբրահամյանը (վազք 1500 մետր), Դիանա Պետրոսյանը (110 մետր արգելավազք), Մարինե Հարությունյանը (եռացատկ):

Հայաստանի ռեկորդներ սահմանել են նաև Վալերի Հովհաննիսյանը (սկավառակի նետում), Կոստյա Կալիևը (հեռացատկ), Լուսիկ Ներսիսյանը (հեռացատկ), Ֆլորա Հակոբյանը (հեռացատկ) և կապանցի այլ աթլետներ:

Նրա մարզական գործունեությունը չի պարփակվել սոսկ Կապանի տարածաշրջանով:

Որպես Հայաստանի աթլետիկայի հավաքական թիմերի մարզիչ, կազմակերպել է բազմաթիվ մրցումներ և ուսումնամարզական հավաքներ՝ Հայաստանում և Խորհրդային Միության հանրապետություններում: Հանդես է եկել որպես Հայաստանի աթլետիկայի հավաքական թիմերի մարզիչ, մասնակցել Աթլետիկայի երիտասարդական առաջնությանը, մի շարք միջազգային մրցումների, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների, աթլետիկայի ԽՍՀՄ առաջնությունների և այլ կարևորագույն մրցումների:

Ղազարյանի սաները բարձր արդյունքներով  սահմանել են աթլետիկայի մրցումների յուրահատուկ ռեկորդներ: Ընդամենը չորս հոգուց բաղկացած Կապան քաղաքի հավաքականը Հայաստանի թիմային առաջնությունում հաղթեց մի քանի տասնյակ մարզիկներից բաղկացած հանրապետության մյուս քաղաքների թիմերին (միավորները հաշվարկվում էին արդյունքների գնահատման աղյուսակով): Դժվար է թվարկել Արկադիա Ղազարյան մարզիչ-մանկավարժի՝ հաջողության հասած մարզիկներին, այնուամենայնիվ նշենք, որ նա պատրաստել է աթլետիկայի համամիութենական (ԽՍՀՄ) մրցումների ավելի քան 30 չեմպիոն և մեդալակիր, իսկ Հայաստանի աթլետիկայի առաջնություններում նրա 100-ից ավելի սան դարձել են հաղթող ու մեդալակիր:

1989-ին հիմնադրվել է (նրա նախաձեռնությամբ) Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը, ինչպես նաև, դարձյալ նրա նախաձեռնությամբ Հայաստանում առաջինը Կապանի մարզադաշտի աթլետիկական վազքուղիները և ցատկահատվածները ռետինապատվեցին ժամանակակից վազքուղիներով, արդիականացվեցին աթլետիկական հատվածները, որը հնարավորություն տվեց հավուր պատշաճի կազմակերպել Կապանի աթլետների մարզումները, նաև տարիներ ի վեր անցկացնել հանրապետական մասշտաբի մրցումներ, մարզական խաղեր, ուսումնամարզական հավաքներ: Ռետինապատվեց նաև Կապանի մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճը:

Արկադի Ղազարյանի ընտանիքը մարզական է. ավագ որդին՝ Սուրենը աթլետիկայի ճանաչված մարզիչ է, Կապանի աթլետիկայի մարզադպրոցի առաջին տնօրենը, Հարավային Կորեայի, Բահրեյնի և Իրանի աթլետիկայի ազգային հավաքականների մարզիչն է եղել: Կրտսեր որդին՝ Արմեն Ղազարյանը, աթլետիկայի Հայաստանի պատանիների չեմպիոն է եղել  (նիզակ): Երկուսն էլ Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի շրջանավարտներ են: Թոռները՝ Դավիթ և Վան Ղազարյանները ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի շրջանավարտներ են, սպորտային աշխարհի մարդիկ: Ղազարյաններն այժմ բնակվում են Ֆինլանդիայում, որտեղ նույնպես մարզական արդյունավետ գործունեություն են ծավալել:

Վահրամ Օրբելյան

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57