Կառավարությունն ամբողջությամբ մարելու է ջրօգտագործողների ընկերությունների կուտակած պարտքերը

04.07.2019 14:46
1147

ՀՀ կառավարությունը մարելու է ջրօգտագործող ընկերությունների 4 միլիարդ 87 միլիոն կրեդիտորական պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի 4-ի նիստում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար ՍուրենՊապիկյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2019 թվականի ոռոգման շրջանը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

«Սա մեր ամենախնդրահարույց համակարգերից մեկն է, որտեղ տարիներ շարունակ կուտակվել են հսկայական պարտքեր։ Վերջին շրջանում բազմաթիվ աղմկահարույց բացահայտումներ են կատարվել պատկան մարմինների կողմից։ Ջրօգտագործողների ընկերությունների դեռևս անցած տարիներից կուտակած պարտքից զատ, 2018 թվականի ընթացքում կուտակած պարտքերը կազմել են  6 միլիարդ 941 միլիոն դրամ՝ «Ամերիաբանկ» ընկերությանը վարկի տեսքով։ Տարիներ շարունակ ջրօգտագործողների ընկերությունները ՀԷՑ-ին պարտքը մարելու համար տարեվերջին դիմել են բանկերին և ստացած գումարը մյուս տարվա ստացած դոտացիայով փորձել են փոխհատուցել ու ամեն տարվա մեկնարկին համակարգը մարել է նախորդ տարվա պարտքը»,- նշեց Պապիկյանը։

Ըստ նախարարի՝ այս տարի էլ բացառություն չի եղել, և Կառավարության կողմից տրամադրված 7 միլիարդ 435 միլիոն դրամն ուղղվել է նախորդ տարվանից մնացած պարտքի մարմանը, բայց այն բավարար չի եղել տարին զրոյական մեկնարկելու համար։

«Կառավարությունը նախադեպ չունեցող քայլ է կատարում այս պահին առկա 4 միլիարդ 87 միլիոն կրեդիտորական պարտավորությունները մարելու և զրոյացնելու համար, և  առաջարկում ենք գումար տրամադրել համակարգին։ Սա բերելու է նրան, որ աշնանը համակարգը մտնելու է նոր տարի այլևս զրոյական պարտքով, ինչը համակարգի առողջացման հնարավորություն է ստեղծելու»,- ասաց Պապիկյանը։

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40