Այդ մարդը վերջնահաշվարկ է արել առողջ մտածելակերպի հետ. Հովնան Սրբազանը՝ Փաշինյանի մասին

18.12.2025 16:22
460

Եկեղեցու վարկանիշը չեն կարող վնասել, եկեղեցու վարկանիշն ավելի բարձրանում է, բայց եկեղեցին խոցվում է, լրագրողների հետ զրույցում ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ խոսելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսների մասին։

«Բայց եկեղեցին ինչքան էլ խոցվի, եկեք նայենք, որ դա աստվածաբանորեն Քրիստոսի մարմինն է։ Եկեղեցին երբեք չի կարող տուժել, բայց եկեղեցու առաքելությունը կարող է տուժել։ Նման դեպքերում եկեղեցին միշտ զորանում է»։

Նա ասաց, թե վստահ է՝ իր սուբյեկտիվ կարծիքով, նրանք ճնշումների տակ են.

«Ի՞նչ է նշանակում մեկ օր առաջ ուրիշ բան ասել, իսկ հետո՝ լրիվ այլ։ Նրանց հետ զրուցելու առիթ չեմ ունեցել և չեմ էլ ուզում։ Մայր Աթոռում սնված մարդը չէր կարող նման բան անել»։

Դիտարկմանը, թե Փաշինյանն այսօր «աղանդավորներ» է անվանել կաթողիկոսին և նրա կողմնակից հոգևորականներին՝ Հովնան Սրբազանն արձագանքեց.

«Այդ մարդը վաղուց դադարել է բանական մտածելուց, ինքը վերջնահաշվարկ է արել առողջ մտածելակերպի հետ։ Այդ մարդու ասածներին ինչպե՞ս կարելի է գնահատական տալ»։

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53