Այլասերված կառույցի այլասերված առաջարկ․ Բաբայանը՝ Միշելի առաջարկի մասին

20.07.2023 20:38
1004

Հնարավո՞ր է արդյոք, որ Արցախի իշխանությունները, այնուամենայնիվ, ընդունեն ԵՄ նախագահ Շառլ Միշելի՝ արցախցիներին Ադրբեջանից Աղդամով հումանիտար օգնություն հասցնելու առաջարկը։ Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը դա բացառում է, Միշելի այս առաջարկն էլ այլասերված հայտարարություն է որակում։

«Այլասերված կառույցի այլասերված հայտարարություն է, այդպես չի լինում։ Գոյություն ունի Հաագայի միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը անհապաղ բացելու որոշումը։ Աղդամից հումանիտար օգնություն չի, դա լինելու է բոլորովին այլ բան։ Այս պահի դրությամբ մենք որեւէ բան չենք ընդունելու, այդ առաջարկն էլ համարում ենք Արցախը խեղդամահ անելու եւս մեկ փորձ։ Գոյություն ունի միջազգայնորեն հաստատված Բերձորի միջանցք։ Միշելի աննորմալ հայտարարությունները՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, չգիտեմ ինչ է անում....Պարզ է, որ սա աշխարհաքաղաքական մոտեցում է, ոչինչ չկա ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից։ Սրանք արդեն վաղուց են հեռացել այդ ամենից, իրենց համար նավթն է, խավիարն ու փողը։ Աստված իրենց հետ, մենք դա չենք ընդունում եւ մեր քաղաքականությունը վարելու ենք այնպես, ինչպես պետք է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Բաբայանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ Արցախի իշխանությունները հասցեական հայտարարություններ չեն անում, ինչո՞ւ չեն արտաբերում Նիկոլ Փաշինյանի անուն ազգանունը, Բաբայանն ասաց․ «Մենք ամեն ինչ էլ ասում ենք. անընդունելի ենք համարում, ասում ենք, որ սարսափելի բան է, բոլորն էլ դրա մասին խոսում են։ Այստեղ պետք է ուղղակի հասկանալ որոշ հանգամանքներ։ Ոչ թե որեւէ մեկը վախենում է որեւէ մեկից, այլ պետք է հասկանանք, որ ծանր վիճակում ենք եւ անմտածված, էմոցիոնալ քայլերը մեծ վտանգ կարող են բերել։ Մեզ համար անընդունելի են այդ հայտարարությունները, այդ մասին բարձրաձայնել ենք»։

Արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպումից հետո Արցախի իշխանությունները բարձր մակարդակով խոսակցություններ ունեցել են Ռուսաստանի Դաշնության հետ եւ քննարկել են Միշելի հայտարարությունները։ Դավիթ Բաբայանի խոսքով՝ ռուս խաղաղապահների հետ հանդիպումներ եղել են, բայց նրանք հրաժարվել են խոսել քաղաքական թեմաներով։ 

«Խաղաղապահների հետ ամենօրյա կապի մեջ ենք, բայց իրենք քաղաքական հարցեր չեն լուծում։ Քաղաքական մակարդակով մենք մեր մեսիջները ամեն տեղ էլ հասցնում ենք»,-ասաց նա։ 

Ըստ Բաբայանի՝ իրավիճակն Արցախում անասելի վատ է, Հայաստանից ակնկալիքները մեծ են, ասում է՝ ցավոք` անտարբերություն է։  

«Շատ ցավալի է, երբ տեսնում ենք, որ հայաստանյան հանրությունը շատ պասիվ է, հիվանդացել է, գուցե չի հիվանդացել՝ եկել է իր բնականոն վիճակին։ Սա իսկապես բիբլիական մի դարաշրջան է ողջ հայության համար։ Կա՛մ պետք է այս ծանրագույն իրավիճակից դուրս գանք ավելի ուժեղ, կա՛մ հայ ժողովրդի ինքնության հարցն է վերաձեւափոխվելու»,-նշեց նա։ 

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի՝ ծայրահեղ քայլերի դիմելու մասին հայտարարություններին, Բաբայանն ասաց՝ ժամանակը կգա՝  կիմանանք, թե ինչի մասին է խոսքը։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12