Այլեւս մեզ հետ չէ Կապանի երեւելի զավակ Գառնիկ Հակոբյանը

29.12.2020 14:29
8156

2020 թ. դեկտեմբերի 18-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց Գառնիկ Արմենակի Հակոբյանը:
Ծնվել է 1942 թ. հունիսի 26-ին Կապանի շրջանի Նորաշենիկ գյուղում:
Սկզբնական կրթությունը ստացել է տեղի տարրական դպրոցում, ապա տասնամյակն ավարտել Շրվենանցի միջնակարգ դպրոցում: Այնուհետեւ ուսումը շարունակել է Քաջարանի շինարարական տեխնիկումում:
1960-63 թթ. խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձել է Կապան եւ շարունակել ուսումը՝ ավարտելով տեխնիկումը:
Մասնագիտական կրթություն ստանալուց հետո աշխատանքի է անցել «Քաջարանշին» տրեստում՝ վարպետ:
1978-93 թթ. աշխատել է  Կապանի գազալցման կայանում՝ արտադրամասի պետ:
1995-97 թթ. Կապանի Դավիթ Բեկ թաղամասի համատիրության նախագահն էր, ապա՝ բնակվարչության պետը:
Հետագայում «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊ ընկերության տնօրենն էր:
Գառնիկ Հակոբյանը մարզական Կապանի երախտավորներից էր, քանզի մեծ ներդրում է ունեցել սպորտի բնագավառում, նաեւ արել է հնարավորը մարզական Կապանը Հայաստանում ճանաչելի դարձնելու համար:
Դեռեւս պատանեկան տարիներին ի հայտ է եկել նրա հակումը սպորտի հանդեպ:
Հատկապես վոլեյբոլի մարզաձեւում ընդգրկվել է Հայաստանի պատանեկան հավաքականում եւ մասնակցել բարձրագույն խմբի առաջնություններին՝ արձանագրելով բազում հաջողություններ:
Գառնիկ Հակոբյանն է հիմնադրել «Գանձասար» ֆուտբոլային ակումբը, որը Հայաստանի մարզաշխարհում ժամանակին մեծ հռչակ ու փառք է բերել Կապանին:
Օրինակելի ընտանիք էր ստեղծել, ունեցել երեք զավակ:
Սակայն անցել է անձնական մեծ դժբախտությունների եւ չարչարանաց ճանապարհով՝՝ 1992-ին կորցրել է 24-ամյա Նորայր զավակին, 2000-ին՝ 25-ամյա Արթուրին: Եվ, այդուհանդերձ, իր մեջ ուժ ու կամք է գտել՝ անձնական մեծ վշտին զուգահեռ իր ուրույն տեղն ունենալ Կապանի կյանքում:
Վաղամեռիկ որդու՝ ֆուտբոլիստ Արթուր Հակոբյանի հիշատակին տասը տարի շարունակ ֆուտբոլային մրցաշար է կազմակերպել:
Գառնիկ Հակոբյանը մեծ հեղինակություն էր վայելում Կապանում եւ տարածաշրջանում, ինչի համար էլ նրա մահն անկեղծ ափսոսանքով է ընդունվել: 
«Սյունյաց երկիրը» նույնպես ափսոսանք է հայտնում եւ ցավակցում Գառնիկ Հակոբյանի հարազատներին ու մերձավորներին՝ համոզված լինելով, որ նրա հիշատակն ու բարի անունը կապրեն ոչ միայն մերձավորների, այլեւ կապանցիների կյանքում:
 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12