Այնուամենայնիվ ծրագրերը կշարունակվեն

20.03.2013 15:52
2280

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության տեղեկատվական կենտրոնում մարտի 15-ին տեղի ունեցավ ձեռնարկության վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին մարզկենտրոնի ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Օրվա բանախոսը երկու շաբաթով գտնվում էր Կանադայում եւ իր պարտքն էր համարել ներկայացնել «Դինո գոլդի» սեփականատիրոջ հետ ունեցած գործնական հանդիպման արդյունքները, նաեւ տալ այն մոտեցումները, որ որդեգրել է ձեռնարկությունն աշխատանքի կազմակերպման, արտադրողականության բարձրացման ոլորտներում: Սեփականատիրոջ` Գուդման ընտանիքի հետ հանդիպման նպատակներից էր, թե ինչ ծրագրեր պիտի իրականացվեն Կապանում: Եվ այս խորապատկերի վրա բանախոսը ճշտեց, որ «Դինո գոլդի» սեփականատերն ընդհանրապես գոհ չէ իր դուստր ձեռնարկությունից եւ իսկույն մանրամասնեց, թե ինչու. «Ոչ պլաններն ենք կարողանում կատարել, ոչ կարողանում ենք կասեցնել գողությունները, ոչ էլ կարողանում ենք մարդկանց համոզել, որ խելքները գլուխները հավաքեն, կարգին աշխատեն: Ընդհանրապես մեր սեփականատերերը գոհ չեն այս ամենից: Բայց ես, որպես հայ մարդ, ջանք կթափեմ, որ օտարը ցանկություն հայտնի շարունակել իր ներդրումը, մեծացնի ներդրումների չափը, որ կարողանանք հաջորդ հանգրվան հասցնել հանքարդյունաբերության այս ձեռնարկությունը: Տաժանակիր աշխատանք կպահանջվի, բայց հուսով եմ, որ նախանշվածը կարող ենք իրականացնել»:

Ձեռնարկության նախորդ տարվա ցուցանիշները եւս հուսադրող չեն, 2012-ը փակել են 16,8 մլն դոլար վնասով: Պատճառներից մեկն այն էր, որ խտանյութի մեջ կապարի տոկոսը բարձր էր, ինչը թույլ չտվեց խտանյութը վաճառել իրենց ուզած գնով: Բայց միեւնույն է, եթե այդպես էլ լիներ, տարին կփակեին 12 մլն դոլար վնասով: Եվ սա դեռ ամենը չէ, այս տարվա հունվար ամիսը փակել են 1,8 մլն դոլար, իսկ հունվար-փետրվարը 2,2 մլն դոլար վնասով: Եվ, ինչպես նշեց բանախոսը, այսքանից հետո ահավոր դժվար է գնալ Կանադա եւ սեփականատիրոջից գումար խնդրել ծրագրեր իրականացնելու համար:

Բայց Կապանում, այնուամենայնիվ, ծրագրեր իրականացվում են, մասնավորապես, նախակրթարանների հիմնանորոգումներ: «Դինո գոլդ մայնինգ քամփնին» 25-27 մլն դրամ ներդրում է արել Կապանի NN6, 8, 12 մանկապարտեզների նորոգման համար, եւ դեռ հույս կա, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է նորոգում իրականացնել եւս տասը մանկապարտեզում: Ասուլիսի օրը Հրաչ Ջաբրայանն այցելել էր Կապանի N1 մանկապարտեզ, որի խոհանոցը, պահեստը եւ սանհանգույցներից մեկն անհետաձգելի նորոգման կարիք ունեն, քաղաքապետարանից խնդրել է նախահաշիվը, եթե «Դինո գոլդի» բյուջեն հնարավորություն տա, այդ մանկապարտեզի նորոգումն էլ կձեռնարկեն: Կապանի դպրոցներում էլ հիմնախնդիրներ կան կուտակված, օժանդակություն է ցուցաբերվում նաեւ մարզկենտրոնի կրթօջախներին, Կապանի բժշկական քոլեջին:

Բայց նաեւ այս համատեքստում Հրաչ Ջաբրայանը նշեց, որ ինքը կասեցրել է բարեգործությունները (իր ձեւակերպմամբ` նվիրատվությունները), որովհետեւ «ահավոր գողություն կա «Դինո գոլդում» եւ ահավոր ծուլություն: Դրանց դեմ մեր ջանքերն արդյունք չեն տալիս: Նվիրատվություն լինելու է մանկապարտեզին, «Ազատամարտ» կոմիտեին եւ «Ազատամարտի վետերանների միություն» կազմակերպությանը: Մինչեւ ձեռնարկությունում գողությունները չվերանան, «Դինո գոլդը» հանքաքարի պլանը չկատարի, նվիրատվություններ չեն լինի: Վստահ եմ, որ եթե դուք էլ բիզնես ունենայիք եւ վնասով աշխատեիք, նույն կերպ կվարվեիք»:

Ասուլիսին անդրադարձ եղավ հավելավճարի (բոնուս) հատկացման կարգին: Բանն այն է, որ փետրվար ամսվա բոնուսը չէր վճարվել, ինչը դժգոհություն էր առաջացրել որոշ հանքագործների շրջանում: Այդ առիթով բանախոսն ասաց. «Դինո գոլդում» հստակ օրենք է գործում. ամեն ամիս որպես արտադրանք 50 հազար տոննա հանքաքար պիտի տրվի, եւ դեռ փոքրիկ զիջում ենք արել` հավելավճար սահմանելով 45 հազար տոննայից սկսած: Փետրվար ամսին հանքը տվել է 35 հազար տոննա հանքաքար, բնականաբար, բոնուսի մասին խոսք լինել չի կարող: Այս առավոտյան էլ դժգոհողներին ասել եմ` գնացեք` 45 հազար տոննա հանքաքար տվեք, բոնուսներդ ստացեք»:

Ասուլիսի ժամանակ նաեւ խոսք եղավ բնապահպանական ծրագրերի իրականացման, բորսայում մետաղների գների մասին, Շահումյանի բաց հանքի գործարկման վերաբերյալ: Վերջինիս առիթով Հր. Ջաբրայանն ասաց, որ արդյունքները տակավին վերջնական չեն, ոչ այդքան հրապուրիչ են, ոչ էլ այնքան հուսահատական: Նա նաեւ լրագրողներին, երբ եղանակները բացվեն, հրավիրեց ձեռնարկություն` տեսնելու կատարվածը, իրենց նկատառումները հայտնելու դրա մասին, մասնավորապես լինելու Արծվանիկի պոչամբարում, որ միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցվել է (ծախսվել է 500 հազար դոլար) եւ վերադարձվել սեփականատիրոջը («Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ): Այժմ «Դինո գոլդը» շահագործում է Գեղանուշի պոչամբարը: Օրվա բանախոսը հայտնեց, որ մայիսի 7-ից 13-ը դարձյալ լինելու է Տորոնտոյում` գլխամասային ձեռնարկության` «Dundee Precious Metals»-ի հետ քննարկելու Հայաստանում իրականացվելիք ծրագրերը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03