Այս գործընթացները ցույց են տալիս, որ Բաքվում կայացած դատավարությունները ձևական էին և բազմաթիվ խախտումներով

09.09.2022 15:40
932

Բաքվի կողմից հայ գերիների վերադարձը քաղաքական գործընթաց է, ոչ թե իրավական։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների: Նրանից 4-ը Շիրակի մարզից են։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մոտ մեկ ամիս անց հայկական վերահսկողության տակ մնացած Հադրութի Նոր Թաղեր և Խծաբերդ գյուղերից գերեվարվել էր 62 հայ զինծառայող, ովքեր Շիրակի մարզից էին։ Բաքվում կայացած կեղծ դատավարությունների արդյունքում նրանք դատապարտվել էին ազատազրկման։

Արա Ղազարյանի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ իրականում քաղաքական գործընթաց է, ոչ թե իրավական։ «Իրավական գործընթացը ծառայեցնում են քաղաքական գործընթացին։ Եթե նկատել եք, այնտեղ իրենց բարձրագույն ատյանը մեղմացրել է պատիժը։ Բնականաբար, դա չի բխում իրավական պահանջներից, այլ բխում է քաղաքական պահանջներից։ Դատարաններին քաղաքական պատվեր է իջեցվել, որպեսզի հինգ հոգու պատիժը մեղմացնեն այնքան, որ հավասարեցվի արդեն կրած պատժի չափին, և նրանք ազատ արձակվեն։ Մի բան, որը սովորաբար արվում է այն դեպքում, երբ քաղաքական պատվեր է իջեցվում դատարաններին»,- ասաց նա։

Ըստ Արա Ղազարյանի՝ այս գործընթացները ցույց են տալիս, որ Բաքվում կայացած դատավարությունները ձևական էին և բազմաթիվ խախտումներով, դրանք քաղաքականացված դատավարություններ են։ Փաստաբանի խոսքով՝ հայ գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու։

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40