ՀՀ 424 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վրա տեղադրվել է 3892 ճանապարհային նշան

15.08.2019 10:00
1297

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ մոտ 424 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածների վրա տեղադրել է 3892 ճանապարհային նշան։ Նշանները տեղադրվել են հետևյալ հատվածներում՝ Մ-2 – Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (կմ 28+912 – կմ 384+310), Մ-5 – Երևան – Արմավիր – Թուրքիայի սահման (կմ 10+420 – կմ 62+700), Հ-55 – Հրազդանի տրանսպորտային հանգույց – Ծաղկաձորի մարզահամալիր (կմ 0+000 – կմ 10+807, մոտեցումներ Ծաղկաձորի ճոպանուղուն կմ 0+000 – կմ 0+470, կմ 0+000 – կմ 0+880, կմ 0+000 – կմ 4+760)։ Մ-2 ճանապարհի վրա տեղադրվել է 2616 ճանապարհային նշան, Հ-55-ում՝ 586, Մ-5-ում՝ 690։

Ճանապարհային նշանների մատակարարման և տեղադրման աշխատանքներն իրականացրել են «Սուարդի» ԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղը և «Պրեալյուքս» ՍՊԸ-ն (Իտալիա)։ Նշանները ներկրվել են Իտալիայից և համապատասխանում են միջազգային չափանիշներին։

Ճանապարհային նշանների տեղադրման վայրերը կազմվել են նախագծային կազմակերպության կողմից և համաձայնեցվել ճանապարհային ոստիկանության հետ։

Նշենք, որ նշանների տեղադրման ընթացքում արձանագրվել են վերջիններիս անհետանալու և վնասելու որոշ դեպքեր, ուստի բնակչությանը և վարորդներին հորդորում ենք խնամքով վերաբերվել ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ճանապարհային նշաններին և լուսային անդրադարձիչներին։ Դրանց բացակայությունը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակ, ինչն էլ կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40