Հանրային քննարկում Կապանի համայնքապետարանում

01.03.2018 16:46
1758

«Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է Կապանում՝ Գործարանային 16/8 հասցեում, կառուցել ցեմենտի աղացման արտադրամաս՝ տարեկան 186 հազար տոննա արտադրողականությամբ (ժամում 25 տոննա): Այդ առիթով Կապանի համայնքապետարանում տեղի ունեցավ արտադրամասի հնարավոր շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում՝ ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի եւ կառավարության համապատասխան որոշման: Քննարկմանը մասնակցում էին բնապահպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, շահագրգիռ այլ անձինք: Քննարկումն վարում էր Կապանի քաղաքապետի տեղակալ Արգամ Գրիգորյանը:

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերության տեխնիկական տնօրեն Սամվել Թադեւոսյանը, ներկայացնելով աշխատանքային նախագիծը, մասնավորապես նշեց, որ այստեղ ներկրվելու են կլինկեր (ցեմենտի կիսաֆաբրիկատ), շլաք եւ գիպս, որոնք անցնելով գնդավոր աղացով եւ մանրացվելով՝ ստացվում է վերջնական արտադրանք՝ «Պորտլենդ» տիպի ցեմենտ: Նախատեսվող տարեկան 186 հազար տոննա ցեմենտի արտադրությունը կախված կլինի իրացման աստիճանից: Բնապահպանության գծով տեխնիկական տնօրենի տեղակալ Հովհաննես Դեմիրճյանը տեղեկացրեց, որ գնդաղացը հագեցած է ժամանակակից փոշեորսիչ սարքավորումներով, մաքրումը կատարվում է եռաստիճան համակարգով, ընդ որում՝ փոշեգազային խառնուրդը երրորդ փուլում անցնում է թեւքավոր գլխավոր ֆիլտրով: Վերջինս ժամանակակից արտադրության սարքավորում է, որի օգտակար գործողության գործակիցը 99, 98 տոկոս է: «Եթե այն աշխատի առավելագույն հզորությամբ, կարելի ասել, որ կբացառվի որեւէ արտանետում արտաքին միջավայր», - հավաստիացրեց բանախոսը՝ ներկայացնելով «Արարատցեմենտ» ընկերության N2 արտադրամասի տեխնոլոգիական սխեման: Բացի այդ նշվեց, որ տեխնոլոգիական սխեման 21 օղակ է, մի օղակում արտադրական վթար լինելու դեպքում ցեմենտի արտադրության հոսքագիծը ավտոմատորեն կանգ է առնում: Բանախոսը նաեւ շտապեց հանգստացնել հարցադրողներին, որ արտադրական տեխնոլոգիայում բացառվում է պայթյունը, քանզի արտադրական գործընթացում պայթյունավտանգ նյութեր (գազ եւ այլն) չեն օգտագործվում, հումքն ընդամենը աղացվում է:

- Արտադրամասի գործունեությունը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն, - այս կարծիքն ունեին քննարկման մասնակիցները եւ այդ համատեքստում իրենց հարցերն ուղղեցին ընկերության ներկայացուցիչներին, մասնավորապես մտահոգություն հայտնելով, որ Կապանում առկա երկու պոչամբարներին ավելանում է բնապահպանության ռիսկ պարունակող մի արտադրություն: Կապանի ավագանու անդամ Մանաս Կարապետյանն ընկերության ներկայացուցիչների ուշադրությունը սեւեռեց այն հանգամանքի վրա, որ արտադրամասը կառուցվում է կաթնամթերքի արտադրության «Մարիլա» ընկերությանը մերձ եւ Կապանի օդանավակայանի դիմաց: Այս վերջինի առնչությամբ պատասխանվեց, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը չի առարկել Կապան քաղաքի Գործարանային փողոցի 16/8 եւ 16/9 հասցեներում գտնվող արտադրական հողամասերի վրա արտադրական օբյեկտների կառուցմանը: Ելույթ ունեցողը պնդեց իր կարծիքը՝ հնարավո՞ր չէ արտադրամասը մի այլ տեղ կառուցել, մանավանդ որ արտադրական գոտի կարելի է գտնել:

«Կլինկերը, գիպսը եւ հիդրավլիկ հավելանյութերը ներկրվում են արտադրամասի տարածք եւ պահեստավորվում բաց պահեստում», - այսպես էր գրված հանրային քննարկման վերաբերյալ տեղեկատվական փաթեթի «Համառոտ բնութագիր» բաժնում: Սա եւս հարուցեց քննարկման մասնակիցների մտահոգությունը: Ըստ նրանց այդ նյութերը փոշու տեսքով քամին կարող է տարածել շրջակայքում:

Խնդրո առարկայի առնչությամբ իրենց մտահոգությունները, տեսակետներն ու կարծիքները հայտնեցին Արթուր Պատվականյանը, Դավիթ Հակոբյանը, Աշոտ Ավագյանը, Արմեն Փարսադանյանը, Արմեն Ղազարյանը եւ ուրիշներ:

Վերջում տեղեկացվեց, որ նոր կառուցվելիք արտադրամասը 64 հոգու կապահովի աշխատանքով, ընդ որում՝ աշխատատեղերից 32-ը՝ ինժեներատեխնիկական անձնակազմի, 32-ը՝ բանվորական համակազմի համար է:

Բացի այս նախնական քննարկումից նախատեսվում է անցկացնել եւս երեքը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08