Այս փաստաթղթերը կարելի է իրավական հիմքով վիճարկել և անվավեր ճանաչել․ Վարդան Օսկանյան

29.08.2025 10:25
458

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրել է․

«Փաշինյանի և նրա պաշտպանների փորձերը՝ Հայաստանի դիվանագիտական ձախողումը ներկայացնելու որպես հաջողության պատմություն, ոչ միայն անազնիվ են, այլև խորապես վիրավորական մեր ազգի հավաքական հիշողության հանդեպ։ Ամեն անգամ, երբ այս մարդիկ խոսում են, նախ պետք է հիշեն, որ իրենք էին այն թիմի անդամները, որոնք պատասխանատու են Արցախի ամբողջական կորստի, հազարավոր զոհերի, հաշմանդամների և անհետ կորածների, այժմ Բաքվում պահվող հայ պատանդների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հայաստանի տարածքների համար։

Երկրորդը՝ նրանք շատ լավ գիտակցում են, որ վերջին ստորագրված փաստաթղթերով Հայաստանի ամենակարևոր ռազմավարական շրջանում գտնվող «Զանգեզուրի միջանցքը» փաստացի հանձնել են Ադրբեջանին, իսկ նախաստորագրված «խաղաղության  պայմանագրով» նոր սպառնալիքներ են ստեղծել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։

Միակ դրական հանգամանքը այստեղ այն է, որ Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն խոստովանել է, որ այս զիջումները, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի հանձնումը, կատարվել են սպառնալիքի ներքո. «Եթե չզիջեինք, այն կվերցնեին ուժով»։ Այս խոստովանությունը հաստատում է, որ այս պայմանավորվածությունները ոչ թե օրինական դիվանագիտական ձեռքբերումներ են, այլ հարկադրական փաստաթղթեր, որոնք իրավական հիմքով կարելի է վիճարկել և նույնիսկ անվավեր ճանաչել։

Չեմ կարող չհարցնել՝ ի՞նչ մարդիկ են բանակցել այս փաստաթղթերի շուրջ։ Ակնհայտ է, որ դա մեկ մարդու գործ չէր. եղել է ամբողջական թիմ՝ խորհրդատուներով և իրավաբաններով։ Եթե իրոք հավատում են, որ փայլուն աշխատանք են կատարել, արդյոք չպե՞տք է ցանկանան հանրության առաջ ստանձնել այդ «փառքը»։ Ինչո՞ւ չկազմակերպեն մամուլի ասուլիս, չժպտան տեսախցիկներին և չվայելեն տասնյակ դարերի հայկական պայքարի և ինքնիշխանության հանձնման համար «ծափահարությունները»։ Փոխարենը  հարմարավետորեն մնում են անանուն՝ թաքնվելով Փաշինյանի հռետորաբանության հետևում, ինչը հստակ ցույց է տալիս՝ իրենք էլ չեն հավատում իրենց «հաջողություններին»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40