Երկնաքար կամ արհեստածին մարմին․ ի՞նչն էր լուսավորել հայաստանյան գիշերը մայիսի 28-ին

28.05.2020 12:36
1317

Հայաստանի Հանրապետության տարածքում երկնաքարի ընկնելու վերաբերյալ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Բյուրականի աստղադիտարանը փաստական տվյալներ չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը հայտնեց, որ իրենք երկնաքարի ընկնելու վերաբերյալ ահազանգ են ստացել, սակայն չկա այն հետքը, որը պետք է լիներ երկնաքարի ընկնելուց հետո:

«Նորքի 6-րդ զանգվածից ահազանգ է եղել, որ ինչ-որ երկնաքար, լուսատու է անցել: Ահազանգողն այդպիսի բան է տեսել, բայց, ըստ տեղորոշման, դա եղել է Աշտարակի, Բյուրականի կողմում: Տարածքի պատկան մարմիններից հետաքրքրվել ենք, որևէ մեկը երկնաքարի ընկնելու վերաբերյալ փաստական տվյալ չունի, չկա հետքը, որը պետք է լիներ երկնաքարի ընկնելուց հետո»,- ասաց Զարգարյանը:

Սոցիալական ցանցերում մայիսի 28-ի գիշերը տարածված հավանական երկնաքարի ընկնելու տեսանյութը դիտելով՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ենթադրում է, որ տեսանյութում երևացողը փոքր երկնաքար է, սակայն կարող է լինել նաև արհեստածին մարմին:

Տեսանյութը՝ Զոհրաբ Եգանյանի ֆեյսբուքյան էջից

«Երկնային փոքր մարմինները մշտադիտարկման չեն ենթարկվում, ավելի խոշորները, որոնք վտանգ են ներկայացնում, շատ մեծ հեռավորությունների վրա անընդհատ հսկվում են: Փոքր երկնաքարեր միշտ կան: Տեսանյութը դիտելով կարելի է ենթադրել, որ երկնաքար է ընկել, երբ մի քանի սանտիմետր երկարությամբ երկնաքար է ընկնում, պայծառ լույս է թողնում: Մինչև չհայտնաբերվի, չի կարելի ասել, թե դա ինչ է: Երկրորդ այլընտրանքն արհեստածին որևէ հրթիռն է փոքր չափի, որը վթարի է ենթարկվել կամ պայթել է օդում ու մի կտորն ընկել է երկրի վրա»,- նշեց Միքայելյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրթիռի մի մասի ընկնելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան նշեց միայն, որ նախարարությունն առանց զգուշացնելու գիշերային փորձարկումներ չի անում:

Համացանցում մայիսի 28-ի գիշերը տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է երկնային մարմինը մոտենում երկրին: Օգտատերերը նշում են, որ երկնային մարմինը երկնաքար է, որն ընկել է Հրազդան-Հանքավան հատվածում:

Նորայր Շողիկյան

Ստեղծվել են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից բեռների տարանցման հնարավորություններ․ Ալիև

25.11.2026 12:56

Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. Խուդոյան

25.11.2026 12:53

Այսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել. Աբրահամյան

25.11.2026 12:32

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել են Մոսկվայում․ ինչ է քննարկվել

25.11.2026 12:16

Ե՛վ TRIPP նախագիծը, և՛ ավելի լայն «Միջին միջանցքը» բախվում են աշխարհաքաղաքական մարտահրավերների․ Euronews

25.11.2026 12:02

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում․ կսահմանվեն հայերենի իմացության ստուգման և գնահատման չափորոշիչներ

25.11.2026 11:52

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է բարձրադիր բանակային դիրքեր

25.11.2026 11:43

«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից

25.11.2026 11:10

Երևանում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր փուլ են ակնկալում․ ի՞նչ է փոխում TRIPP-ը տարածաշրջանում․ Foreign Policy

25.11.2026 11:06

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

25.11.2026 10:16

Սիսիան համայնքում ջրային ոլորտի զարգացման ու ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերը՝ քննարկման առարկա

24.11.2026 21:02

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը

24.11.2026 20:53