Այսօր Արցախյան 3-րդ պատերազմի նահատակ Էդվարդ Դանիելյանի հիշատակի օրն է

18.10.2022 13:00
1550

Ծնվել է 1983 թ․ հուլիսի 15-ին Կապան քաղաքում։ Սովորել է Կապանի թիվ 27 գիշերօթիկ դպրոցում։ Հայրը՝ Գառնիկը, անժամանակ էր մահացել ու միակողմանի ծնողազուրկ Էդվարդը ծառայել էր Գորիսում։

Աշխատում էր Կապանի լեռնահարստացման կոմբինատում՝ մեքենավար։   

Ամուսնացած էր, ունի երկու երեխա։

2006 թվականին էր ընտանիք կազմել, 13 տարի երիտասարդ ընտանիքը զավակ ունենալու մասին էր երազել, վերջապես իրականացել էր երազանքը՝ ծնվել էր որդին, և Էդվարդին ու Կարինեին թվում էր, թե աշխարհում ոչինչ չի կարող խանգարել իրենց երջանկությանը։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը․ Էդվարդը վայրկյան իսկ չվարանեց՝ միացավ հայրենիքի պաշտպանությանը։ Եղբայրը ցավով է հիշում այդ օրերը, երկուսն էլ առաջնագծում էին, հոկտեմբերի 14-ին էր Սուրենը վերադարձել Ջրականից (Ջաբրայիլ), նույն օրն էլ Էդվարդն իջել էր Քաջարանին մերձակա դիրքերից ու մեկնել Արցախ։

Հոկտեմբերի 18-ին եղբայրը պիտի իմանար բոթը՝ Էդվարդը զոհվել է, զոհվել է առանց իմանալու, որ Աստված իրենց ընտանիքին երկրորդ երջանկությունն է պարգևել, որ կինն իրենց երկրորդ զավակին է սպասում...

Կինը՝ Կարինեն, Էդվարդի անունն ամիսներ անց էլ հեկեկալով է արտասանում․ «Բառեր չկան, որ նկարագրեմ, նա լավագույն ամուսինն էր, լավագույն հայրն էր, լավագույն մարդն էր...»:

Էդվարդի մարտական ուղու, զոհվելու հանգամանքների մասին սյունեցի մի այլ քաջ երիտասարդ՝  Ավետ Հակոբյանն է պատմում․ «Էդվարդի հետ ծանոթացել եմ սեպտեմբերի 28-ին Գեղիի դիրքերում, հոկտեմբերի 14-ին մեկնել ենք Արցախ, հոկտեմբերի 15-ի լուսաբացին ստացել ենք մարտական առաջին առաջադրանքը։ Էդվարդի ժպիտն է մեջս տպավորվել ու անկեղծությունը, պատերազմի ժամանակ ամեն մեկն իրեն մի տեսակ է դրսևորում, յուրաքանչյուրը յուրովի է ներկայացնում իր զգացածը՝ մեկը լռում է, մի ուրիշը՝ գլուխ է գովում․ Էդվարդն անկեղծ ասում էր, թե վախենում է այս կյանքում կնոջն ու երեխային մենակ թողնել, ամբողջ ընթացքում իր ընտանիքի մասին էր մտածում։ Հոկտեմբերի 17-ի գիշերը «մարտի՛» հրամանից հետո դուրս եկանք, որ դիրքավորվենք, բայց թշնամու անօդաչուներն անմիջապես սկսեցին ռմբակոծել։ Արկերից մեկն Էդվարդին շատ մոտ ընկավ, նա աչքիս առաջ զոհվեց։ Այդ ցավը մոռանալ կամ սփոփել չի լինի...»։

Հետմահու արժանացել է «Կապան» և «Մարտական ծառայության»  մեդալների:

Աճյունը զինվորական պատիվներով հողին է հանձնվել հոկտեմբերի 20-ին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում։

Կարինեի ու Էդվարդի կրտսեր որդին լույս աշխարհ է եկել հունիսի 9-ին, նրան հերոսացած հայրիկի անունով են կոչել՝ Էդվարդ Էդվարդի Դանիելյան։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24