Այսօր Արցախյան 3-րդ պատերազմի նահատակ Հայկ Գրիգորյանի հիշատակի օրն է

01.11.2022 14:46
1634

Ծնվել է 1998 թ. հուլիսի 14-ին Քաջարանում: Ծնվելուց երեք ամիս անց հայրը մահացել է։ Մոր միակ զավակն էր։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Կապան քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ։ Ուսումը կիսատ է թողել և 2016-2018 թթ. ծառայել Սիսիանի զորամասում. արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի։

Ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է աշխատանքի ԶՊՄԿ-ում և միաժամանակ շարունակել ուսումը։

Հայկ Գրիգորյանը խիզախ,  բարի, հայրենասեր, ընկերասեր, աշխատասեր ու կենսուրախ մարդ էր։ Կիսատ թողնելով պլանները, աշխատանքը, ուսումը, սերը և իր երիտասարդ կյանքը՝ Արցախյան 3-րդ պատերազմի առաջին իսկ օրերից մեծ եռանդով ու հայրենասիրությամբ լծվել է հայրենի երկրամասի՝ Սյունիքի պաշտպանության սուրբ գործին։

Պատերազմական օրերին լավատեսորեն էր գնահատում իրավիճակը և հավատում էր մեր հաղթանակին։ «Մի օր ծնվել եմ, մի օր էլ պիտի մահանամ։ Էլ ո՞վ պիտի պաշտպանի հայրենիքը, եթե ոչ ես։ Մենք միշտ պարտք ենք մեր հայրենիքին».-անմահ մարտիկի`Հայկի խոսքերն են։

Նոյեմբերի 1-ին, երբ հերթական հերթապահության է եղել ընկերների հետ, իր մարտական ընկերը` դիպուկահար Մայիսը, նկատել է հակառակորդի դիպուկահարին. այդ մասին հայտնել է Հայկին, ով էլ վազելով մոտեցել է՝ տեսնելու, սակայն հակառակորդի կրակն անմահացրել է նրան ու ընկերոջը։ Դիրքապահ ընկերները մոտեցել են, որ օգնություն ցույց տան նրանց, և այդ նույն պահին անօդաչու թռչող սարքը հարվածել է խրամատին։

Նա երկնային արքայությունում է, իսկ հարազատներին ու ընկերներին թողել է վառ հուշեր։ Գնաց, որ մենք ապրենք, որ ապրի մայրը:

Հուղարկավորվել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, Կապանի համայնքապետի որոշմամբ՝ «Կապան» մեդալով և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի մեդալով:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40