Այսօր Ասկերան քաղաքի Վերածննդի օրն է

22.02.2024 11:59
1760

1988 թվականի փետրվարի 22-ը ճակատագրական էր մեզ համար: Այդ օրն ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված տալ մեր դարավոր թշնամու բազմահազարանոց ավազակախմբին և հետ շպրտել Ասկերանի մատույցներից: Այդ օրն ազատատենչ արցախցու անկոտրում ոգու շնորհիվ Ասկերանը մնաց որպես անառիկ դարպաս և պատմության մեջ հետագա մեր հաղթանակների ու հաջողությունների հիմքը դարձավ: Եվ մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ հաղթանակն այնտեղ է, որտեղ կա միաբանություն:

***

Մայրաբերդ, Ասկերան. քաղաք Արցախում, Ասկերանի շրջանի վարչական կենտրոնը, Ստեփանակերտից 18 կմ հյուսիս-արևելք՝ Կարկառ գետի ձախ ափին՝ 600 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1562 հա։ Հայտնի է XVIII դ. կեսից։ Եղել է ռուսական բանակի զորանոց։ Ասկերանում պահպանվել է Բերդ ամրոցը (Մայրաբերդ. 1788-1789), որտեղ պատերազմի տարիներին տեղակայվել է Ասկերանի պաշտպանական շրջանի շտաբը։ Մինչև խորհրդային կարգերի հաստատումն Ասկերանը գյուղ էր Ռուսական կայսրության Շուշիի գավառում։ 1978 - 1991 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի վարչական կենտրոնն էր, իսկ 1991 թ. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կենտրոնը։ 1988 թվականի փետրվարին, հատկապես Ասկերանի դեպքերից հետո, շրջանի նախաձեռնող խմբի ղեկավարությամբ Ասերկանում և շրջանի գյուղերում ստեղծվել են ինքնապաշտպանական, իսկ 1990 թվականին՝ կամավորական ջոկատներ (ընդհանուր հրամանատարներ՝ Մ. Հակոբջանյան, Վ. Բալասանյան), որոնց հիմքի վրա կազմավորվել է Ասկերանի ՊՇ։ Ասկերանի ջոկատն առանձին և ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտունիի, Մարտակերտի, Շուշիի, Կուբաթլուի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին․ զոհվել է 37 ազատամարտիկ։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02