Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ-ի` uպառազինման հարցով պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովը

06.03.2025 16:31
493

Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ-ի` սպառազինման հարցով պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովը, հայտնում է Bild-ը՝ մանրամասնելով, որ ճգնաժամային գագաթնաժողովում ԵՄ 27 պետությունների և կառավարությունների ղեկավարներ կքննարկեն, թե ինչպես Եվրոպան կարող է փակել այն բացը, որն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նոր վարչակազմը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային: Հանդիպմանը կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Քանի որ այժմ նույնիսկ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի կիրառման դեպքում ԱՄՆ-ի օգնությունը երաշխավորված չէ, գագաթնաժողովին կքննարկվի նաև ընդհանուր առմամբ եվրոպական ռազմական ներուժի ամրապնդումը։ 

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը օրերս առաջարկել էր Եվրոպայի վերազինման «ReArm Europe» ծրագիր՝ 800 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ։ Առաջիկա չորս տարվա ընթացքում ԵՄ երկրները պետք է մոբիլիզացնեն 650 միլիարդ եվրո՝ պետական ​​պարտքի  սահմանափակումների շրջանակից դուրս։

Մինչդեռ Բրյուսելը պետք է 150 միլիարդ եվրո հատկացնի, չնայած այն հանգամանքին, որ պաշտպանության ոլորտը ֆորմալ առումով իր իրավասությունների մեջ չէ։ Այս գումարը, ի թիվս այլնի, կօգտագործվի օգնելու տնտեսապես թույլ երկրներին ֆինանսավորելու Ուկրաինային ռազմական աջակցությունը։ Առաջնահերթ գնումների թվում են՝ հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերը, հրետանային կայանքները, անօդաչու սարքերը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն արդեն հայտարարել են, որ դեմ են վերազինման այս ծրագրերին, հատկապես Ուկրաինային հետագա ռազմական օգնությանը: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ծանր վիճակում է հայտնվել՝ նա աջակցում է Ուկրաինային, բայց սերտ կապեր ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մելոնին փորձում է հարթել իրավիճակը. նրա կարծիքով, Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է հնարավորինս արագ բարելավեն հարաբերությունները։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34