Մարզի դատախազ Վազգեն Հարությունյանին՝ Ճի՞շտ է Վահե մարզպետը, երբ ասում է, թե ինքն է կարճել Տաթեւ համայնքի ղեկավարին առնչվող քրեական գործը

30.04.2018 15:24
2833

Տաթեւ համայնքի գյուղերում այս օրերին թեժանում է լարվածությունը համայնքի ձեռնածու ղեկավար Մուրադ Սիմոնյանի գործունեության շուրջ:

Բնակիչներին մտահոգող հարցերից մեկն էլ այն է, թե ինչպե՞ս է կարճվել Մուրադ Սիմոնյանին առնչվող քրեական գործը: Գուցե եւ դա չհետաքրքրեր մարդկանց, եթե Վահե մարզպետը քանիցս մարզպետարանում չհայտարարեր, թե ինքն է կարճել տվյալ քրգործը:

Այդ պատմությանը «Սյունյաց երկիրն» անդրադարձել է դեռեւս 2018թ. մարտի 7-ին:

Թերթի հրապարակման մեջ մասնավորապես նշվել է՝ «Տաթեւ համայնքում, մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարությամբ եւ համայնքապետի ու նրա դիմակավորված օգնականի ջանքերով, կեղծվել է պետֆոնդի վարելահողերը վարձակալությամբ տալու համար 2017-ին անցկացված մրցույթը: Դա խոստովանում է ինքը՝ համայնքապետ Մուրադ Սիմոնյանը:

Համայնքի ղեկավարի առջեւ մրցույթից առաջ խնդիր էր դրվել մի քանի անցանկալի անձանց զրկել հողեր մշակելու հնարավորությունից, ինչը եւ կյանքի կոչվեց: Ընդ որում՝ հողերի մշակման հնարավորությունից զրկվեցին այն ֆերմերները, ովքեր 3-4 անգամ ավելի գումար էին առաջարկում մեկ հեկտարի վարձակալության համար, քան Մուրադի բարեկամներն ու մերձավորները

Եվ միայն այդ «մրցույթի» արդյունքում համայնքային բյուջեն զրկվեց տարեկան մոտ 5 մլն դրամ գումարից»:

«Սյունյաց երկրի» այդ հրապարակման մեջ նշվում է նաեւ՝ «Տաթեւ համայնքի ղեկավարը, Տաթեւի գյուղապետ աշխատելու վերջին շրջանում, ակնհայտ սխալներով է անցկացրել համայնքային ինչ-որ գույքի աճուրդ կամ վարձակալության մրցույթ, ինչի առիթով ժամանակին քրեական գործ է հարուցվել:

Խմբագրությանը հայտնի է դարձել նաեւ, որ պետֆոնդի հողերի 2017թ. «մրցույթը» մարզպետի սրտով կազմակերպելուց անմիջապես հետո կարճվել է Մուրադ Սիմոնյանի աճուրդային (մրցութային) խաղերի հետ կապված քրեական գործի նախաքննությունը:

Հիմա պարզագույն մի հարց է հետաքրքրում մարդկանց՝ հայտնի քրեական գործի կարճումը որքանո՞վ է առնչվում Մուրադ Սիմոնյանի կողմից 2017թ. մրցույթի արդյունքներն աղավաղելու հետ: Չէ՞ որ մարզպետն է տեղի-անտեղի հայտարարում, թե ինքն է Սյունիքում քրեական գործեր հարուցում, քրեական գործեր կարճում, նախաքննության ժամկետներ երկարաձգում...»:

Նախորդ հրապարակմանը մարզի դատախազը չի արձագանքել մեզ համար անհասկանալի պատճառներով, իսկ հիմա... Խնդրո առարկայի վերաբերյալ Վազգեն Հարությունյանի պարզաբանումն ավելի քան պահանջված է այսօր, ինչին սպասում են ոչ միայն Տաթեւ համայնքի բնակիչները:

 

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40