«ԱՅՍՕՐ ՁԵՐ ՄԻՋՈՑՈՎ ԱՇԽԱՐՀՆ Է ԱՐՑԱԽ ԵԿԵԼ»․ ՀԱԿՈԲ ՏԵՐ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

11.10.2019 16:50
1588

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչՀակոբ Տեր-Խաչատուրյանը պատմական անդրադարձ է կատարել Արցախյան գոյամարտի ակունքներին: Նա ընդգծել է արցախցու ազատասիրական ոգու ուժը, որը փաստեց, որ կյանքի գնով պատրաստ է պայքարել ազատության համար:

«Ժողովուրդը դիմադրեց, տոկաց և նույնիսկ համայնավարական ռեժիմի տակ տոկաց՝ պահանջելով որ խորհրդային պետական իշխանության լուռ մեղսակցությամբ Ադրբեջանին պատանդ տրված հպարտ Արցախն իր հայկական դիմագիծն ու ինքնավարությունը պահպանի»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը զարմանալի չի համարել արցախյան շարժման մեկնարկը, քանի որ այն հաջորդել է Բաքվի, Սումգայիթի ջարդերին ու նոր տեղահանություններին: Պատասխանը եղավ այն, որ Արցախի ժողովուրդը կազմակերպեց հանրաքվե և հռչակեց իր անկախությունը: Ապա նա նախ ամրապնդել է նորահաստատ պետության հիմքերը, հետո ստեղծել հզոր բանակ և, Հայաստանի Հանրապետության  հետ զուգահեռ, մասնակցել բանակցային գործընթացին, որպեսզի ամրագրվի անկախությունը:

Հակոբ Տեր-Խաչատուրյանն ընդգծել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի դերը, որոնք Արցախի կողքին էին ազատամարտի  առաջին օրերից:

«Հոգեկան մեծ գոհունակությամբ նշում ենք, որ այդ պայքարի մեջ ունեցանք նեցուկը Արցախի մեր բարեկամների լայն ցանցի, որի ներկայացուցիչներդ՝ դուք, այսօր հավաքված եք այստեղ»,- ասել է նա և հավելել. «Այսօր ձեր միջոցով աշխարհն է Արցախ եկել»:

aparaj.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12