Այսօր Գարեջրի միջազգային օրն է

02.08.2019 12:33
1206

Գարեջուրն աշխարհում առավել տարածված ալկոհոլային ըմպելիքներից մեկն է, որի պատմությունը գալիս է դարերի խորքից, ունի հազարավոր բաղադրատոմսեր եւ մոլորակի բոլոր անկյուններում միլիոնավոր երկրպագուներ:

Ուստի զարմանալի չէ, որ կազմակերպվում են գարեջրին նվիրված բազմաթիվ փառատոներ, տոնավաճառներ եւ տարբեր մակարդակի տոներ, հայտնում է News.am-ը: 
 
Այսպես՝ այս փրփրոտ ոգելից ըմպելիքի արտադրողների եւ սիրահարների «մասնագիտական» տոնը նշված է շատ երկրների օրացույցում: Օրինակ՝ Իսլանդիայում այն նշվում է մարտի 1-ին, Ռուսաստանում Գարեջրագործի օրը նշվում է հունիսի երկրորդ շաբաթ:
Բայց վերջին տարիներին Գարեջրի միջազգային օրը (International Beer Day) ավելի մեծ հանրաճանաչություն է ձեռք բերում. այս ըմպելիքի սիրահարները եւ արտադրողներն ամեն տարի ոչ պաշտոնական տոնը նշում են գոստոսի առաջին ուրբաթ: Տոնի հիմնադիրն է ամերիկացի Ջես Ավշալոմովը. բարի սեփականատեր, որը ցանկացել է այդ կերպ ավելի շատ այցելուների գրավել իր հաստատություն: 
 
Առաջին անգամ տոնը նշվել է 2007 թվականին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Քրուզ քաղաքում եւ մի քանի տարի հստակ օր է ունեցել՝ օգոստոսի 5-ը, սակայն տոնի աշխարհագրության տարածմանը զուգահեռ փոխվել է նաեւ օրը. 2012 թվականից տոնը սկսել են նշել օգոստոսի առաջին ուրբաթ: Հենց այդ ժամանակից սկսած է այն տեղական փառատոնից վերածվել միջազգային մասշտաբի իրադարձության՝ 2012 թվականից տոնը նշվում է արդեն 5 մայրցամաքների 50 երկրների 207 քաղաքներում: ԱՄՆ-ից բացի, այսօր Գարեջրի օրը նշում են Եվրոպայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի շատ երկրներում, Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում:

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40