Եղիցի խաղաղություն կամ «…ինքը՝ մահը, կյանքի շարունակությունն է… »

28.11.2016 16:59
2114

Հազարերանգ, գունեղ, դեղնաչ աշնան մեղկ արեւը փայում-փայփայում է հայրենի ոստանս՝ չքնաղ, անկրկնելի, գողտրիկ Սիսիանը, խոստանում հիշարժան լինել Ն.Ադոնցի անվան պատմության թանգարան աճապարող մեծ ու փոքր սիսիանցիների համար, ովքեր շտապում են րոպե առաջ մասնակիցը լինել «Ապրողներն են հիմա լոկ պատասխան տալիս… » վերտառությամբ միջոցառմանը, որն ամենայն պատասխանատվությամբ, սիրով կազմակերպել էր թանգարանը, հանձին իր գործի նվիրյալ տնօրենի՝ տիկին Ծովինար Պետրոսյանի: Անափ հուզմունքը, անխառն ոգեւորությունը, գիտակից հպարտությունը մեկտեղվել էին թանգարանի հյուրընկալ հարկի ներքո, քանզի սպասվելիք միջոցառումը հետապնդում էր մեկ նպատակ՝ զրուցել, կիսել նրանց վիշտը, ովքեր, ավա՜ղ, դարձել էին սգավոր, դարձել չարամիտ, նենգ թշնամու որոգայթների զոհերի հարազատներ…

- Թանգարան մտեք, ինչպես եկեղեցի, - հորդոր-խնդրանքով ներկաներին դիմեց տիկին Ծ.Պետրոսյանը, - քանզի կյանքը համակ համբերություն է, եւ եթե ուզում եք ապրել մեր հողի վրա, պետք է պատրաստ լինել ամեն անակնկալի, պետք է կռվել ապրելու համար: Զարմանալի է, բայց փաստ, սովորական ապրելը վաստակելու համար պետք է կռվել…

Ապրելու կերպի մասին էի որոշել խոսել, զրուցել, որպեսզի զոհվածների հարազատներն իմանան, որ մեղավոր չեն ոչ զոհվածները, ոչ կռվից ողջ վերադարձածները: Չամաչենք ոչ կորուստ ունենալու, ոչ ողջ մնալու համար: Սովորենք կարեկցել, մեղմել ցավը, կիսել վիշտը, ու թե հարկ է՝ կառուցենք հուշարձաններ, քանի որ քարը ցավից երկար է ապրում:

Արցախյան գոյամարտի զոհերի հերոսական ճանապարհի մասին էին ցուցադրանքները, որոնք արված էին զուտ ազատամարտիկների մատուցած նյութերի հիման վրա, որոնք հարուստ էին, խոսուն…

Ցուցադրանքը բացելուց առաջ ներկաների ուշադրությանը ներկայացվեց տեսանյութ Թալիշում զոհված սիսիանցիների պատվին կառուցած հուշարձանի բացման արարողությունից:

Այնուհետեւ Արցախյան գոյամարտի բոլոր տարիների պատառիկներ ներկայացրեց, խոհերով կիսվեց հրամանատար Աշոտ Մինասյանը, ով հորդորեց ներկաներին հպարտ ապրել, չկռանալ, քանզի բոլորն են մահկանացու:

Կին ազատամարտիկ Մ.Խաչատրյանը ներկայացրեց մտորումները, կռվի բոհով անցած մարտիկների ապրումները, որոնք հաճախ դարձել են բանաստեղծական տողեր: Որպեսզի չկրկնվի ապրիլյան քառօրյա պատերազմը, անհրաժեշտ է՝ ազգը դառնա բանակ, դառնա  բռունցք, պատնեշ, թերեւս այս միտքն էր կարմիր թելի պես անցնում Դ.Ասրյանի, Հ.Կարապետյանի, Ս.Ալեքսանյանի ելույթներում:

Հուզիչ էր զոհված ազատամարտիկի կնոջ խոսքը, ով մեկ անգամ եւս կարեւորեց, որ լոկ մի բան է մնում, հիշել նահատակներին, ուշադրության արժանացնել նրանց հարազատներին:

Այցելուները հուզախառն հպարտությամբ, երախտագիտությամբ շրջեցին, դիտեցին ցուցադրված նյութերը՝ սկսած գոյամարտի առաջին օրերից մինչ այսօր… Իսկ տողերիս հեղինակը նորից վերապրեց այն հեռավոր 1988-ը, երբ զիլ ու զորեղ հնչեցին կոչնակները, ու արիասիրտ սիսիանցիներն առաջիններից էին, որ բռունցքվեցին ու փորձեցին հաստատել մարդ-հայրենասեր տեսակը… Հետո առանձնակի հպարտությամբ պետք է կերտեք Արշակ Գրիգորյանի՝ «Սեգ արծվի ճախրանքը», յուրօրինակ սիրով հնչեցնեք Գեւորգ Ավետիսյանի «Չավարտված կյանքի երգը», ուժ առնել կին-ազատամարտիկ Մարիետա Խաչատրյանի սիրտ լցնող, գոտեպնդող խոսքերից, վարակիչ ծիծաղից ու հավատալ՝ «Մարտադաշտում կինը կրկնակի զինվոր է», եւ երիցս հպարտանալ, որ աշակերտել եմ Վուրգ Ոսկանյանին…

Թվում էր՝ առիթ չէի ունենա այլեւս գրել այս թեմայով, բայց Աստծո գործերն անքննելի են ու… ապրիլյան պատերազմը բախեց մեր դռները: Դարձյալ զոհեր, անմեղ նահատակներ…

Արիասիրտ, անվեհեր տղերքն ապացուցեցին՝ չկա՛ այն ուժը, որ կարողանա խաթարել հայի սերն առ Հայաստան-հայրենիք, եւ որ «Հաղթանակի ծառը մերթ ընդ մերթ հերոսների արյամբ է ջրվում»:

Մարդուն պետք է գնահատել ոչ թե ժամանակի, ոչ թե ապրած տարիների հանրագումարով, այլ հանուն հայրենիքի կատարած գործերով:

Մեր պարտքն է մասունք առ մասունք հավաքել, ամբողջացնել եւ սերունդներին հանձնել այն ամենը, ինչը պարտադրում, թելադրում է պատմությունը: Հենց սրան է կոչված թանգարանի ցուցադրանքների բազմազան թեմատիկան, որոնք տեսաֆիլմերի, թերթերի, գրքերի, քարտեզների, զինվորական բաճկոնի, Վ.Ոսկանյանի, Ա.Գրիգորյանի, Ա.Մինասյանի, Շուշիի ազատագրմանը նվիրված անկյունների տեսքով են:

- Տա՛ Աստված, որ նման ցուցադրությունները վերջինը լինեն, - որպես օրհնանք, պատգամ հնչեցին այս խոսքերը տիկին Պետրոսյանի շուրթերից:

Միջոցառման մասնակիցները գոտեպնդվեցին ամուր լինելու, կորցրածը կյանքի նոր էջերում գտնելու, նորովի ապրելու հաստատակամությամբ:

Չգիտեմ՝ ինչպե՞ս է գրված կյանքի հաշվեմատյանում, բայց մի բան հաստատ գիտեմ՝ մեր զգացմունքները՝ երախտագիտությունը, հավատը, հույսը, սերը, նվիրումը, գնահատանքը, հիշողությունն ամենեւին էլ բնազդային ծագում չունեն. թերեւս այս ամենն է, որ կցանկանայի ձոնել նրանց, ովքեր կռել են այսօրվա խաղաղությունը՝ ապացուցելով, որ ինքը՝ մահը, կյանքի շարունակությունն է…
Եղիցի խաղաղություն:

ԷՎԵԼԻՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11