Ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը

09.06.2023 19:55
822

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ նիստի արդյունքներն՝ ընդգծելով, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը։

«Sputnik Արմենիա»-ի թղթակցի հետ զրույցում Օվերչուկը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները տևել են ինը ժամ։

«Սկզբունքորեն, տեքստը պատրաստության բարձր մակարդակի վրա է, կան երկու-երեք հակասություններ, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն, նաև այն հարցերի շուրջ, թե որտեղ կանցնի երկաթուղին: Մենք դա բարձրաձայնել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես է իրականացվելու ապրանքների մաքսային հսկողությունը», - ասել է Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ դա կլինի սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ բոլոր կողմերը հակված են «արագ մեկնարկին»: Հստակեցնող հարցին՝ արդյոք քննարկվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հնարավոր մասնակցության հարցը վերահսկողության, անվտանգության ապահովման առումով, Օվերչուկը պատասխանել է. «Դա կախված է Հայաստանի Հանրապետությունից»։

Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի է ունեցել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ։

Մոսկվայում աշխատանքային խմբի նիստից հետո Հայաստանի կառավարությունը հայտնել է, որ զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման գործում։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40