ԱՅՍՕՐ ԳԵՏԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

26.02.2019 15:34
1503

Քանդակագործ

Ծնվել է 1949թ. փետրվարի 26-ին, ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում: 1968թ. ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1974թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1975թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1993 թ-ից քանդակագործության ամբիոնի վարիչն է (1995թ-ից՝ պրոֆեսոր): Ստեղծել է դիմաքանդակներ, կոմպոզիցիոն և խորհդանշական քանդակներ՝ «Առյուծ» և «Խոյ» (1982թ., Մասիս), «Առնո Բաբաջանյան» (1984թ.), «Հազարան բլբուլ» (1986թ., Իջևան), «Կյանք-դրախտ-դժոխք» (Դանթեի մոտիվներով, 1998թ.), «Հոգու աչքեր» (1998թ., ոսկե մեդալ, Ֆլորենցիա), «Գրիգոր Լուսավորիչ» (2001թ.), Համո Սահյանի հուշարձանը Սիսիանում (2004թ.), Սերո Խանզադյանի կիսանդրին (2004թ., Գորիս), Աշոտ Նավասարդյանի հուշարձանը (2005թ., Սիսիան), Գուսան Աշոտի հուշարձանը (2005թ., Գորիս), Ներսես Աշտարակեցու հուշարձանը (2007թ., Աշտարակ), Լևոն Միրիջանյանի կիսանդրին (2009թ., Երևան, բանաստեղծի անվան թիվ 155 դպրոցի բակում) և այլն: Ստեղծել է նաև հարթաքանդակներ՝ Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու տասներկու առաքյալները (1999թ.), Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սբ. Թովմաս առաքյալը (2001թ.), Գյումրիի Սբ. Հակոբ Մծբնացի եկեղեցու չորս ավետարանիչները և ութ հայ սրբերը, մոնումենտալ կառույցներ՝ «Զանգեզուրի դարպասներ» (Սիսիան), «Կտրիճ» (1988թ., Սիսիան) և այլն: Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Գերմանիայում, Ռուսաստանում, Բելգիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Սուդանում, Շվեյցարիայում, Լիտվայում, Ուզբեկստանում, ԱՄՆ-ում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1989թ.), Երևանում (1999թ., 2004թ.): Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան, Իվանովո և այլ քաղաքների պատկերասրահներում: Արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2009թ.՝ ՀՀ նախագահի մրցանակին, 2011թ.՝ Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

Հ.Գ.

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է Սիսական աշխարհի նվիրյալ զավակ, քանդակագործ, պրոֆեսոր Գետիկ Բաղդասարյանի ծննդյան օրվա առթիվ, հանրաճանաչ արվեստագետին մաղթում քաջառողջություն, ստեղծագործական մտահղացումներով լի տարիներ:

 

syuniacyerkir.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40