Այսօր Խոջալուի ազատագրման 28-ամյակն է. համայնքում միջոցառում է կազմակերպվել

26.02.2020 14:44
1246

Այսօր ՝ փետրվարի 26-ին, Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) համայնքում նշել են գյուղի ազատագրման 28-ամյակը:

Համայնքի բնակիչները, ռազմագործողության մասնակիցները՝ համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանի գլխավորությամբ, ծաղիկներ են խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին, որից հետո Իվանյանի՝ Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները հանդես են եկել հայրենասիրական բանաստեղծություններով և ներկայացրել գյուղի անցյալն ու ներկան:

Մեզ հետ զրույցում համայնքի Ղեկավար Բորիս Ղահրամանյանն ասել է, որ ազատագրվելուց հետո Իվանյան համայնքում բնակություն հաստատեցին հիմնականում Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից բռնագաղթվածները: Համայնքում կան ավելի քան երեսուն ընտանիքներ, ովքեր ունեն փախստականների կարգավիճակ. կան նաև վերաբնակիչներ: Բ. Ղահրամանյանի խոսքով՝ ազատագրման տարիներին գյուղը տվել է 17 զոհ. մարտերը տևել է երկու օր, իսկ երրորդ օրն առավոտյան արդեն ազատագրվել է Իվանյանը:
«Այդ տարիներին Ստեփանակերտ հասնելու համար սարերով էինք անցնում, որովհետև հակառակորդը փակել էր ճանապարհը: Իվանյանի ազատագրման ռազմագործողություներն այդ ժամանակ անհրաժեշտություն էին: Այդ օրերին թուրքերն իրենց թույլ են տվել ամեն մի վայրագություն: Հարձակումների ժամանակ, բացի մարդկային զոհերից, համայնքը ենթարկվել է ավերածությունների, բայց այսօր ունենք նոր ենթակառուցվածքներով, նորակառույց շենքերով Իվանյան համայնք, որն օր-օրի շենանում ու զարգանում է»,-մասնավորապես ասել է համայնքի ղեկավարը:

Ռազմագործողությունների մասնակից Արթուր Հարությունյանն էլ, մեզ հետ զրույցում, վերհիշելով 1992 թվականի փետրվարյան օրերը, ասել է, որ իրենք հրահանգ են ստացել, որ երբեք չկրակեն խաղաղ բնակչության և համայնքի հարակից տարածքով անցնող գետի և երկաթգծի ուղղությամբ, որովհետև այն նախատեսված էր որպես միջանցք, որտեղով բնակչությունը շարժվում էր դեպի Աղդամ (Ակնա):

«Խոջալուի ազատագրումը ժամանակի պարտադրանք էր, որովհետև Ասկերանի հարակից տարածքները կտրված էին Ստեփանակերտից: Հակառակորդը փակել էր ճանապարհը և խոչընդոտներ էր ստեղծում, որպեսզի հայ բնակչությունը որևէ կերպ չկարողանար հաղորդակցվել մայրաքաղաքի հետ: Մեզ պետք էր ինքնապաշտպանական գործողություններ կազմակերպել, որպեսզի կարողանայինք ապրեինք հանգիստ, անվտագ և խաղաղ: Չնայած դժվարություններին՝ մեր ինքնապաշտպանական ջոկատներին հաջողվել է ճիշտ ու գրագետ ռազմագործողություններ վարել՝ արդյունքում ազատագրելով Իվանյան համայնքը»,-ավելացրել է Ա. Հարությունյանը:

Այսօր շահարկվող այն թեման, որ իբրև թէ Խոջալուում ապրող խաղաղ բնակիչները ռազմագործողությունների ընթացքում տուժել են, Ա. Հարությունյանը հիմնավորված չի համարում և հորդորում է առնչվել իրականության հետ:

artsakhpress.a

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24